Մասնակից:Գայանե Բուդաղյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Բուդաղյան/Ավազարկղ 2
ՏեղանքԱրցախ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան,
Նյութգետաքար, կրաքար, շաղախ
Հատում էԿարկառ գետ
Երկարություն5.87 մ
Լայնություն4.05 մ
Բարձրություն8.10

Հունոտի կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ Շուշի քաղաքից 1 կմ հյուսիս - արևելք Հոնուտ գյուղատեղիի արևելյան եզրով հոսող Կարկառ գետի վրա:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շինարարական առանձնահատկությունների՝ կառույցը պատկանում է 18-րդ դարին: Բացի թաղակիր կամարի անկյունաքարերից, որոնք սրբատաշ են, կամրջի մնացած հատվածները շարված են գետաքարով, կրաքարով և կրաշաղախով: Կամրջի թռիչքի երկարությունը 5.87 մ է, անցուղու լայնությունը՝ 4.05 մ, բարձրությունը ջրի մակարդակից 8.10մ : Աշխարհագրական կոորդինատներն են՝ N 39°45՛40.45՛՛, E 46°45՛56.78՛՛:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009