Մասնակից:Արշո/Իվետտ Գոնդա
Արշո/Իվետտ Գոնդա | |
---|---|
Անձնական տեղեկություն |
Իվետտ Գոնդա () հունգարաբնակ կանադացի թեքվոնդոիստ է: Նա տեղափոխվել է Կանադա, երբ նա չորս տարեկան էր։ 1995 թվականից մինչև 2013 թվականի կեսը Գոնդան պրոֆեսիոնալ կերպով հանդես է եկել Կանադայի դրոշի ներքո, հետագայում որոշել է պայքարել իր հայրենի երկրի Հունգարիայի համար: Չնայած նրան, որ Իվետտը ներկայումս մրցում է Հունգարիայի դրոշի ներքո, նա դեռ շարունակում է մարզվել և ապրել Կանադայում:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա սկսել է թաեքվոնդոյով զբաղվել 1995 թվականից: Նա դարձել է երկրորդ կանադուհին, որը 2004 թվականին եղել է օլիմպիական հավաքականում։ Նա հինգերորդ տեղն Է զբաղեցրել 2003 թվականի աշխարհի առաջնությունում մինչև 47 կգ քաշային կարգում:
2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնդան Կանադայի օլիմպիական թեքվանդոյի թիմի երեք անդամներից էր ամառային Օլիմպիական խաղերում Կարին Սերժերիի և Սեբաստիան Միշոյի հետ:
2008 թվականի օգոստոսի 20-ին Գոնդան մրցել է Հաննա Զայցին Շվեդիայից Պեկինի Օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտում և պարտվել է 2:0 հաշվով: Հանդիպման արդյունքը անմիջապես վիճաբանություններ է առաջացրել, քանի որ Գոնդան բազմաթիվ հարվածներ է հասցրել, որոնցով նա կարող էր 2 միավոր ստանալ, եթե նա ընդունվեր մրցավարների կողմից: Գոնդայի գլխավոր մարզիչ Շին Ուուկ Լիմը բողոքել է խաղի ընթացքում և դրանից հետո, սակայն անտեսվել է դատավորների կողմից:[1]
Կարիերայի շարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնդան 2011 թվականի Համաամերիկյան խաղերի մասնակից է, որտեղ ոսկե մեդալ է նվաճել այս մրցաշարում:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանաչվել է 2002 թվականի պատանեկան ազգային առաջնության և 2006 թվականի Ազգային ավագ առաջնության ամենաարժեքավոր խաղացողը:
արտաքին կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը][[Կատեգորիա:Ապրող անձինք]] [[Կատեգորիա:1986 ծնունդներ]]
- ↑ The Canadian Press (2008-08-20). «Taekwondo medal hopeful Gonda eliminated». TSN.ca. Վերցված է 2008-08-20-ին.