Մասնակից:Արշո/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշո/Ավազարկղ7
 

Ֆաթիմատու Աբդել Մալիք (արաբ․՝ فاطمة بنت عبد المالك‎‎; ), մավրիտանացի քաղաքական և պետական գործիչ: 2001 թվականից զբաղեցնում է Թևրագ-Զեյնի քաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև 2018 թվականի սեպտեմբերից աշխատում է Նուակշոտի խորհրդի նախագահի պաշտոնում[1]: Դարձել Է Մավրիտանիայի առաջին կինը, որը զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։ 2012-2015 թվականներին զբաղեցրել Է Աֆրիկայի տեղական ընտրված կանանց ցանցի (REFELA) նախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականին Տաշքենդում, հայրը աշխատել է որպես ադմինիստրատոր։ Սովորել է Համակարգչային գիտություն Լուվեն Լա Նևում (Բելգիա)[2]:

Ղեկավարել է Մինֆե համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակը Նուակշոտում, այնուհետև աշխատել է Հաբիթաթ բանկում որպես ցանցի ադմինիստրատոր[3]: Այնուհետև աշխատանքի է անցել քաղաքաշինության և բնակավայրի նախարարությունում, որից հետո նշանակվել է վարչապետի աշխատակազմում[2][3]:

2001 թվականին Հանրապետական հանուն ժողովրդավարության և նորացման կուսակցությունը ֆաթիմատուին առաջադրել է որպես մունիցիպալ պաշտոնի թեկնածու, Ֆաթիմատուն ընտրվել է որպես Նուակշոտի քաղաքային համայնքի ինը համայնքներից մեկի՝ Թևրագ-Զեյնի քաղաքապետ[2][4][5]: : Դարձել Է Մավրիտանիայի առաջին կինը, որը զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը[6]: Հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցական կրթությանը, հատկապես աղջիկների համար, և վարչարարության բարեփոխումներին: Նա այդ պաշտոնում վերընտրվել է 2006, 2011 և 2015 թվականներին[7]:

2012 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է Աֆրիկայի տեղական ընտրված կանանց ցանցի նախագահի պաշտոնը, որը հիմնադրվել է Տանժերում 2011 թվականի մարտին և միավորում է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններում ընտրված կանանց[8][9][10]: Ճանապարհորդել է Մավրիտանիայում՝ աջակցելու կին թեկնածուներին պետական պաշտոններում, ի վերջո ևս հինգ կին ընտրվեց քաղաքապետերի պաշտոնում, այդ թվում՝ Մեթի Մինթ Համադին[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015թվական ՝ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեդալ.

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ մայր է, ունի երեք երեխա[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La Région de Nouakchott» (ֆրանսերեն). International Association of Francophone Regions (fr). 1 July 2020. Արխիվացված է օրիգինալից 2022-04-09-ին. Վերցված է 25 January 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faujas, Alain (10 September 2015). «Fatimetou Abdel Malik, première femme maire de Mauritanie». Jeune Afrique (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 19 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Fatimetou Abdel Malik» (ֆրանսերեն). Leaders Afrique. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Borenstein, Seth; Charlton, Angela; Ritter, Karl (4 December 2015). «Odd climate math: The difference between 2 degree and 1.5 degree goal much bigger than 0.5». US News. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 19 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Daily report of the Third UN World Conference on Disaster Risk Reduction (WCDRR)». International Institute for Sustainable Development. Prevention Web. 18 March 2015. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 19 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Femmes élues dans le monde : focus sur 13 politiques engagées». Elle. 31 January 2013. Արխիվացված է օրիգինալից 2018-02-21-ին. Վերցված է 19 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Rheinheimer, Elisa (15 June 2016). «Role model for Africa's women». Qantara.de. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 19 March 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «La camerounaise Célestine Ketcha Courtès accède au trône du Refela». Le Bled Parle (ֆրանսերեն). 4 December 2015. Արխիվացված է օրիգինալից 2019-04-20-ին. Վերցված է 29 January 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Aaron, Onana N. (2 December 2015). «Diplomatie: Célestine Ketcha Courtès prend les rênes du Réseau des Femmes Elues Locales d'Afrique (REFELA)». Africa Presse (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 20 April 2019-ին. Վերցված է 29 January 2017-ին.
  10. Barma Aboutbacar, Yacouba (2016). «Interview with Mrs Courtes Ketcha Celestine, Mayor of Bangangté and President of the Network for Locally Elected Women of Africa (REFELA): Woman Mayors at the heart» (PDF). African Cities. Vol. 5. էջեր 45–46. Վերցված է 2017-03-19-ին.(չաշխատող հղում)