Մասնակից:ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 6

Յոզեֆ Մայնրադ (ի ծնե՝ Յոզեֆ Մոուչկա, գերմ.՝ Josef Meinrad;) ավստրիացի կինոյի և թատրոնի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը տրամվայի վարորդ է։ Ծնողները ցանկանում էին, որ Յոզեֆը քահանա դառնա, այդ պատճառով նա մինչև 1929 թվականը ուսանել է Կատցելսդորֆում գտնվող ռեդեմպտորիստների հոգևոր ճեմարանում։ Ուսումը թողնելով կիսատ, հաճաշխել է դերասանական դասերի։ Նա իր նորամուտը կատարել է 1930 թվականինին Կորնեբերգում գտնվող թատերական փառատոնում:

Որպես դերասան վերապատրաստվել է Վիեննայի Neuen Galerie-ում, 1938 թվականին անցել է քննություններ և ստացել է առաջին նշանակումը վիեննական կաբարեում։

Երկու տարի անց արդեն խաղացել է թատրոնում։ 1940 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականիի սեպտեմբեր հանդես է եկել է Մեցեի գերմանական թատրոնում, որը համարվում էր «Առաջատար թատրոն»։

Պատերազմի ավարտից հետո Մայնրադը կրկին ելույթ է ունեցել Վիեննայում և 1947 թվակաին Զալցբուրգի փառատոնում:

1946-1978 թվականներին եղել է Վիեննայի Բուրգթատրիայի դերասան, որտեղ վառ դրսևորել է իրեն 195 դասական դերերում, որոնցից է «Երևակայական հիվանդը» պիեսը։ Մեծ հաջողություն է ունեցել նրա Դոն Կիխոտը Դ.Վասերմանի «Մարդը Լամանչիից» մյուզիքլում, որը խաղացել է Ան Դեր Վինի թատրոնի բեմում:

1955 թվականին նրան առաջարկել են գլխավորել Բուրգթատրոնը, սակայն դերասանը հրաժարվել է։

Կինոյում նորամուտը տեղի է ունեցել 1947 թվականին։ Ընդհանուր առմամբ, Մայնրադը խաղացել է ավելի քան 50 կինոներում և հեռուստատեսային ֆիլմերում:

Մայնրադը ժողովրդականություն է ձեռք բերել ժանդարմերիայի մայոր Բոկլի դերով՝ «Սիսսի» եռերգության մեջ (1955—1957)։

1970-ականները նշանավորվեցին նրա աշխատանքները սերիալներում:

Ամուսնացած է եղել ֆրանսուհի Ռենի հետ։ Բեմը լքելուց հետո նա իրեն նվիրել է ատաղծագործական արհեստանոցի աշխատանքին:

Մահացել է 82 տարեկան հասակում Զալցբուրգի մոտ։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 թվականից մինչև նրա մահը` 1996 թվական, նրան էր պատկանում Իֆլանդի մատանին` որպես գերմանախոս լավագույն դերասան:
  • 1961 — կինեմատոգրաֆիայի ազգային խորհրդի Blue Ribbon մրցանակ
  • 1963 — Յոզեֆ Կայնցի մեդալ
  • 1963 — Ավստրիական պատվո կրծքանշան «Հանուն գիտության և արվեստի» 1-ին կարգ
  • 1973 — Բուրգթատրիայի (Վիեննա) կոլեկտիվի պատվավոր անդամ
  • 1983 — Ֆերդինանդ Ռայմունդի ռինգը `կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարություն
  • 1983 — Վիեննայի պատվավոր մատանին
  • 1985 — Յոհան Նեստրոյի մատանին

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին Վիեննայի Բուրգետերատի դիմաց գտնվող հրապարակն անվանվել է ի պատիվ Մայնրադի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]