Մասնակից:Արմէն Իւրնէշլեան/Ավազարկղ
Սա Արմէն Իւրնէշլեան մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Գրիգոր Շահինեան, Բանասիրական Գիտութիւններու Դոկտոր, լիբանանահայ գրականագէտ, գրաքննադատ, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր եւ բառարանագիր (1930, Պէյրութ - 2009, Պէյրութ)
Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Շահինեան ծնած է Պէյրութ 1930-ին։ Փոքր տարիքին ընտանիքը կը փոխադրուի Դամասկոս, ուր ան կը յաճախէ տեղւոյն Ազգային Սահակեան եւ Մարիսթ Ֆրէրներու դպրոցները։ Լիբանան վերադառնալով, ուսումը կը շարունակէ Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանին մէջ, որ կ՚աւարտէ 1949-ին։ Անմիջապէս պաշտօնակոչուելով, նոյն դպրոցին մէջ կը պաշտօնավարէ մինչեւ 1987, (քառամեայ դադարով) դասաւանդելով Հայ Գրականութիւն, Ֆրանսերէն եւ Ֆրանսական Գրականութիւն։
1952-1956 կ՚ուսանի Պրիւքսէլի Ազատ Համալսարանին մէջ (Vrije Universiteit Brussel), (Պելճիքա), ուր կը մասնագիտանայ Գրականութեան եւ Մանկավարժութեան մէջ։
1966-էն 1970 Պէյրութի մէջ կը հրատարակէ «Ահեկան» գրական-մշակութային եռամսեան։
1970-1994 կը դասախօսէ Լիբանանեան Համալսարանին մէջ, դասաւանդելով Ֆրանսական Գրականութիւն։
1979-ին, Սորպոնի Համալսարանէն (Université Paris Sorbonne-Paris VI) կը ստանայ դոկտորի կոչում, պաշտպանելով 'Drame Et Poesie d’Éxile' աւարտաճառը, նուիրուած Շահան Շահնուրի հայերէն եւ ֆրանսերէն ստեղծագործութիւններուն։
1987-2007 կը վարէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կազմաւորումի Կեդրոնի տեսչութիւնը։
1994-ին Երեւանի Պետական Համալսարանին մէջ կը պաշտպանէ «Շահան Շահնուրի Ստեղծագործութիւնը» աւարտաճառը, որուն հիմամբ կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու Դոկտորի կոչում։
1998-2003 Շահինեան ստանձնած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արխիւատան պատասխանատւութիւնը։
1999-2007 Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Զարեհեան Դպրեվանքին մէջ կը դասաւանդէ Հայերէն, Հայ Մատենագրութիւն եւ Մանկավարժութիւն, իսկ Քահանայից Պատրաստութեան Դասընթացքներուն՝ Հայերէն։
Գրիգոր Շահինեան կը մահանայ 15 Փետրուար 2009-ին, Պէյրութի մէջ։
Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականագիտութիւն եւ գրաքննադատութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Համաստեղ», 1961 տպ. Մշակ
- «Հատընտիր» (գրադատական յօդուածներ), Պէյրութ, 1962, տպ. Մշակ
- «Գուրգէն Մահարի Վաթսունի Հանգրուանին», Պէյրութ, 1964, տպ. Մշակ
- «Հանդիպումներ» (գրադատական յօդուածներ), Պէյրութ, 1966, տպ. Շիրակ
- «Ձիւներն Ի Վեր» (մենագրութիւն նուիրուած Լեւոն Շանթի), Պէյրութ, 1967, տպ. Համազգային
- 'Drame et poésie de l'exil dans l'oeuvre d'Armen Lubin en particulier et d'écrivains arméniens de France en général', Անթիլիաս, 1979, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- 'Panorama de la Litterature Armenienne', Անթիլիաս, 1980, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- «Կենսագրութիւն եւ Մատենագիտութիւն Շահան Շահնուրի», Անթիլիաս, 1981, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- «Շահան Շահնուր. Աքսոր եւ Արուեստ» Անթիլիաս, 1985, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- 'Oeuvres Vives de la Litterature Armenienne', Անթիլիաս, 1988, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
Խմբագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգոր Զօհրապ, «Երկեր», Անթիլիաս, 1988, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- Մատթէոս Մամուրեան, «Երկեր», Անթիլիաս, 1990, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- Վահրամ Մավեան, «Ամբողջական Երկեր», Անթիլիաս, 1993, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Բ. տպագրութիւն՝ 1996, Մայր Աթոռ Ս. Էջմիածին
- Սիլվա Կապուտիկեան, «Գիրս Մնայ Յիշատակող», Անթիլիաս, 1996, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- «Աքսորի Օրագիր - Շաւարշ Նարդունի», Անթիլիաս, 2000, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- «Թղթակցութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ 3 Կաթողիկոսներու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորէն Ա. Մուրադբէգեանցի», Անթիլիաս, 2002, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
Բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայերէն-Ֆրանսերէն Գործնական Բառարան», Պէյրութ, 1997, տպ. Շիրակ
- «Ֆրանսերէն-Հայերէն Գործնական Բառարան» (համահեղինակ՝ Յարութիւն Քիւրքճեան), Պէյրութ, 1998, տպ. Շիրակ
- «Ֆրանսերէն-Հայերէն-Ֆրանսերէն Միացեալ Բառարան», 2000, տպ. Շիրակ (Նոյնին թուայնացած տարբերակը՝ E-lexique Machtots, Փարիզ, 2008
Մանկավարժական ուղեցոյցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայերէնի եւ Հայ Գրականութեան Դասաւանդման Կերպ», Պէյրութ, 1995
- «Հայոց Պատմութեան Դասաւանդման Կերպ», Պէյրութ, 2002
- «Հայերէնի Բարելաւումի Ձեռնարկ», Պէյրութ, 2006
Թարգմանութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 'Parages d’exil: nouvelles, des Chahan Chahnour' 1984, Cognac, հրտ. Le Temps qu’il fait
- Աքրամ Զաաթար, Մունիրա Խմիր, 'Portraits du Caire: Van Leo, Armand, Alban Դէմքեր Գահիրէէն Վան Լէօ, Արման, Ալպան' 1999, հրտ. Actes Sud
- Ժանին Ալթունեան, «Բա՜ց Միայն Իմ Դիմաց Ճամբաներն Արմենիոյ», Անթիլիաս, 2001, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- Ալեքսատր Նաժժար, «Պատերազմի Դպրոցը», 2002, Պէյրութ, տպ. Շիրակ
- «Դար Մը Պատմութիւն ՀԲԸՄ-ի» (գործակցութեամբ Շաղիկ Արծրունիի), Փարիզ, 2001
- «Հանդիպում Մը Երկրի Եւ Երկինքի Միջեւ. Ճիովանի Կուայթայի Զրոյցները Գարեգին Ա. Ամենայն Հայոց Հայրապետին Հետ», Քանատա, 2008
Ուսումնասիրական[խմբագրել | խմբագրել կոդը]
- 'Le Royaume Armenien de Cilicie', (գործակցութեամբ Քլոտ Մութաֆեանի), Փարիզ, 1993, հրտ. CNRS
մանկապատանեկան պատմուածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրիկին Ու Տուտունին Ամառային Արկածները», Անթիլիաս, 1999, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
- «Պիժու», 2003, Անթիլիաս, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
Յուշագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերաքաղ», 2004, Պէյրութ, տպ. Շիրակ
Վերածում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թատերական Պատկերներ» (Շահնուրի 3 պատմուածքներու՝ «Պճեղ Մը Անոյշ Սիրտ, «Առաւօտեան Շեփոր», «Հոսանքի Եզրը» թատերական պատշաճեցում), Պէյրութ, 1986, տպ. Շիրակ
Պարգեւատրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (յետմահու, 17 Փետրուար 2009)[1]
Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Լ.», Պէյրութ, 2010