Մասնակից:Արեսս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
{{{պատկեր}}}
Լիլի Էվանս Փոթեր
Սեռ իգական
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն մագլածին
Կողմ փյունիկի միաբանություն
Պատրոնուս եղնիկ
Կախարդական փայտ 10¼ », ուռենի, ճկուն
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը


Լիլի Էվանս Ջեյմս Փոթեր (անգլ.՝ Lily Evans James Potter) , (Հունվարի 30, 1960 - Հոկտեմբերի 31, 1981),անգլուհի մագլածին կախարդուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունվարի 30-ին։ Նրա ծնողները Միստր և Միսիս Էվանսներն էին, նրանք մագլ էին, Լիլին ուներ ավագ քույր՝ Փեթունիա Էվանսը։ Նրանք ապրում էին Անգլիայի Քոկուորդ քաղաքում։ 9 տարեկանում Լիլին ծանոթանում է Սևերուս Սնեյփի հետ, ով ապրում էր Փաուրեմ փակուղում, որը այդքան էլ հեռու չէր Էվանսների տնից։ Այնուամենայնիվ, նրա ընտանիքը, ըստ երևույթին ավելի լավ էր նրանց հետ, մինչև Փեթունիան սկսեց ծաղրել Սնեյփի, անվանելով նրան աղքատ և թույլ երեխա։ Սևերուսը առաջին մարդն էր, ով Լիլիին ասել էր, որ նա կախարդուհի է, և այն, որ նրանք միասին սովորելու էին Հոգվորթս դպրոցում։ Լիլիի ընկերությունը Սևերուսի հետ, ստեղծեց խնդիրներ Էվանս քույրերի միջև։ Նախանձելով քրոջը Փեթունիան նամակ գրեց Դամբլդորին, խնդրելով նրան էլ ընդունեն մոգության դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը սիրով մերժել էր նրա խնդրանքը։ Որոշ ժամանակ անց, այդ նամակը գտել էին Լիլին և Սևերուսը։

11 տարեկանում Լիլին գնեց իր առաջին փայտիկը Օլիվանդերի խանութից, որը գտնվում էր Ծուռտիկ նրբանցքում։ Նրա փայտիկը պատրաստված էր ուտելուց, այն ճկուն էր, 10¼ դյույմ։ Ըստ Օլիվանդերի, այդ փայտիկը հիանալի էր հմայախոսության դասերի համար։

Հոգվորթսի տարիները (1971-1978)[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարեկան հասակում Լիլիի ընդունվեց էր Հոգվարթս դպրոց, բաշխիչ գլխարկը նրան ուղարկել էր Գրիֆինդոր։ Քանի որ, նա գերազանց էր դեղաթուրմեր առարկայից, նա արժանացել էր Պրոֆեսոր Հորացիոս Սլագհորնի ուշադրությանը և նա Լիլիի ընդգրկել էր Սլագ ակումբը՝ նախատեսված գերազանց և տաղանդավոր աշակերտ և աշակերտուհիների համար։