Մասնակից:Արաքս Դանիելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքս Դանիելյան/Ավազարկղ

Ժան Արիստ Ալեն (ֆր.՝ Jehan Ariste Alain, ), ֆրանսիացի երգեհոնահար և կոմպոզիտոր։ Ալբեր Ալենի որդին, Մարի-Կլեր Ալենի և Օլիվիե Ալենի եղբայրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (1939), եղել է Մարսել Դյուպրեի (երգեհոն), Պոլ Դուկասի և Ռոժե Դուկասի (կոմպոզիցիա) աշակերտը։ 1935-1939 թվականներին եղել է Փարիզի մոտ գտնվող Մեզոն-Լաֆիթ քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցու երգեհոնահար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ մեկտեղ նա մոբիլիզացվել է ֆրանսիական բանակ և զոհվել մարտում: Ալենի հոբբիները կապված էին մեքենաների և մոտոցիկլետների հետ, նա եղել է փորձառու մոտոցիկլավար[2]։

1940 թվականի հունիսի 20-ին նրան հանձնարարվել է հետախուզել գերմանական առաջխաղացումը արևելյան Սոմյուրում, որտեղ նա հանդիպել է գերմանացի զինվորների խմբին։ Bա թողել է իր մոտոցիկլետը, կրակել հակառակորդ զորքերի ուղղությամբ, սպանել նրանցից 16-ին, սակայն անհավասար մարտում զոհվել է։ Իր խիզախության համար նա հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Croix de Guerre» շքանշանով։ Նրան գերմանացիները հուղարկավորել են զինվորական լիակատար պատվով[3]։

Ալենը թողել է մոտ 140 ստեղծագործություն, այդ թվում՝ 26 ստեղծագործություն երգեհոնի համար, 52 ստեղծագործություն դաշնամուրի համար, ռեքվիեմ, երգչախմբային և կամերային ստեղծագործություններ։ Ալենի երաժշտական ​​լեզվի վրա ազդվել է Կլոդ Դեբյուսիի և Օլիվյե Մեսիենի երաժշտությունը, ինչպես նաև նրա հետաքրքրությունը բարոկկո երաժշտության, ջազի, Հեռավոր Արևելքի մշակույթի և փիլիսոփայության նկատմամբ։ Ալենը հայտնի էր նաև որպես երգեհոնային իմպրովիզացիայի վարպետ։ Զբաղվել է գծագրությամբ և գրելով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Старофранцузское написание Jehan, по утверждению мемориального сайта Жана Алена, не отражается на произношении имени: [1] Արխիվացված է Մայիս 1, 2013 Wayback Machine-ի միջոցով:.
  2. «A rare refuge from brutality of war - The Boston Globe» (անգլերեն). BostonGlobe.com. Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2019-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Jehan Alain(անգլ.) // Wikipedia. — 2019-05-19.
  4. Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 28—29. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]