Jump to content

Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաշար II Շիհաբ(արաբ․՝ بشير الثاني الشهابي‎‎, ), լիբանանցի էմիր, եղել է Լիբանանի ղեկավարը 1788-1840 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1767 թվականի հունվարի 2-ին, եղել է Մաաններին փոխարինած Շիհաբների տոհմից։ Հայրը՝ Քասիմ իբն Ումար Շիհաբն իշխանության էր եկել 1697 թվականին։ Բաշիրն իր ծնողներին կորցրել էր փոքր հասակում և ունեցել բավականին դժվար մանկություն: Նա մեկնել է Դայր ալ-Կամար, էմիր Յուսուֆ Շիհաբի նստոցը, և ծառայության անցել նրա մոտ, որը նրան հորեղբայր էր գալիս։ Բաշիրն ամուսնացել է հարազատ քեռու այրու հետ, որը մեծահարուստ մի կին էր: Այդ ամուսնությունը բարելավել է վերջինիս տնտեսական վիճակը, որը կարևոր հանգամանք էր քաղաքական նպատակներ հետապնդող երիտասարդի ապագայի համար: Բաշիրն աչքի էր ընկնում իր խելամտությամբ, խիզախությամբ և բարձրաստիճան մարդկանց հետ կարողանում էր ստեղծել հարաբերություն։

Այս հատկանիշների շնորհիվ նա ուշադրություն հրավիրեց իր վրա լիբանանյան ֆեոդալական ավագանու ուշադրությունը, որից շատ բան էր կախված նոր էմիրի ընտրության հարցում։ Ֆեոդալական ավագանին դժգոհ էր Յուսուֆի վարած քաղաքականությունից և էմիր ընտրեց 20-ամյա Բաշիրին, որը պաշտոնապես ընդունեց էմիր Բաշիր II Շիհաբ տիտղոսը։

Լիբանանյան ֆեոդալական ավագանին այդ նշանակումով հույսեր էր փայփայում, որ Բաշիր II-ին կհաջողվի հարաբերությունները կարգավորել Աքքայի Ահմեդ Ալլ-Ջազարի և Բարձր Դռան հետ։

Ահմեդ Ալլ-Ջազարը սկզբում եղել է Սայդայի փաշան, այնուհետն դարձել է նաև Տրիպոլիի և Դամասկոսի վիլայաթների փաշան, ձեռք բերել անսահմանափակ իշխանություն ամբողջ Սիրիայի, Պաղեստինի, մասամբ նաև Լիբանանի վրա։ Ջազարն իր ընդարձակ տիրույթների կենտրոնը դարձրել էր Աքքա քաղաք-ամրոցը, այդ պատճառով հաճախ նրան անվանում էիր Աքքայի փաշա: Ջազարը համաձայնվեց լիբանանյան ֆեոդալական ավագանու այդ որոշման հետ և Բաշիր II-ը ճանաչեց Լիբանանյան ամիրայության էմիր:


Բաշիր II ընդհատումներով Լիբանանի ամիրայությունը կառավարել է համարյա կես դար` 1788-1840 թվականներին: Նա հաճախ է ստիպված եղել լքել իր աթոռը, նույնիսկ Լիբանանը և ապաստան գտնել երկրից դուրս: Դրա պատճառները տարբեր են եղել՝ հակամարտությունները Ակկայի փաշայի և Բարձր Դռան հետ, հակասությունները իր տոհմակիցների հետ, բախումներ սեփական ժողովրդի հետ տարբեր հարցերի կապակցությամբ և այլն:

Բաշիր II-ը էմիր հաստատելուց անմիջապես հետո Ջազարից ստացավ իր առաջին կարևոր հանձնարարությունը․ Ջազարը հրամայեց նորընծա էմիրին ձերբակալել փախուստի մեջ գտնվող գահընկեց Յուսուֆին: Այդ առաքելությունը կատարելու համար, նա Բաշիր II-ի տրամադրության տակ դրեց երկուհազարանոց մի զորաջոկատ: Սակայն Յուսուֆը դեռևս ուներ կողմնակիցներ և մտադիր չէր առանց պայքարի անձնատուր լինել: Բաշիր II-ի և Յուսուֆ միջև բախումը տեղի է ունեցել 1789 թվականին՝ լեռնային Շուֆի շրջանում և ավարտվել Յուսուֆի զարմիկի՝ Բաշիր II-ի հաղթանակով: Բայց նրան չի չհաջողվել Յուսուֆին հանձնել Ջազարին․ Յուսուֆն ապաստան է գտել Սիրիայում, Հաուրանի շրջանում:

Սակայն Յուսուֆը դեռ հույս ուներ իշխանապետությանը կրկին տիրանալու։ Նա հնարավորություն ստեղծեց Ջազարի հետ շփումների, 1790 թվականին գնաց Աքքայի փաշայի հետ հանդիպելու և առաջարկեց նրան վճարել տարեկան 600 հազար պիաստր կամ ղուրուշ։

Այդ գործարքի մասին իմացավ Բաշիրը և գործարքը խափանելու համար Աքքայի փաշայ առաջարկեց կրկնակի գումար՝ 1 մլն 200 հազար ղուրուշ: Փաշան նախապատվությունը տվեց Բաշիրինն:

1790 թվականին Յուսուֆը գերի է հանձնվել և կախաղան բարձրացվել բանտում[1]

Բաշիր II-ի վարած քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ վերջ տա ֆեոդալական երկպառակությանը և ստեղծի ուժեղ պետական կառավարման համակարգ։ Նա կանգ չէր առնում ոչ մի բռնարարքի առքև, ճնշում էր մանր, միջին ու խոշոր ավատատերերի անվերջ թվացող խռովությունները, հաշտեցնում նրանց, իսկ չենթարկվողներին խստորեն պատժում, զրկելով նրանց հողակտորներից, անգամ մահապատժի ենթարկում: Այս սկզբունքով Բաշիրը կարողացավ իր իշխանությունը հաստատել Լիբանանում։

Բաշիր II-ի վարած քաղաքականությունը և լիբանանյան իշխանապետության ուժեղացումն անհանգստություն էր պատճառում Ջազարին, նա Բաշիրին դիտում էր որպես նոր մրցակցի և որոշեց մրցասպարեզից հանել նրան:

1799 թվականին Աքքայի պաշարուման ժամանակ Բաշիր II-ը հրաժարվել է օգնություն ցույց տա և՛ Նապոլեոնին և՛ Ջազարին[2]։ Լիբանանյան իշխանապետը չէր ցանկանում ոչ մեկի ջրաղացին ջուր լցնել, և գերադասում էր սպասողական դիրք գրավել ու նայել, թե որ կողմը կհաղթանակի։ Ջազարին օգնությունը սահմանափակվեց զորքերին պարենամթերք և անասնակեր ուղարկելով, իսկ Բոնապարտի զինվորներին Բաշիրն ուղարկեց մի քանի տակառ լիբանանյան ընտիր գինի[3]։ Բոնապարտին չհաջողվեց գրավել Աքքա և նա հեռացավ Եգիպտոս: Իսկ Ջազարը, Բաշիրին մեղադրեց դավաճանության մեջ, հրաման արձակեց նրան պաշտոնազրկելու մասին, ինչից հետո Բաշիրը հայտնվեց ծանր դրության մեջ և սկսեց դաշնակից փնտրել և այդ դաշնակիցը հանդիսացավ թուրքական սուլթան Սելիմ III-ը, որը չեղյալ հայտարարեց Ջազարի հրամանը Բաշրի պաշտոնազրկելու մասին և որոշում ընդունեց, որ Լիբանանյան իշխանության էմիրը դրանից հետո պետք է ենթարկվի սուլթանին, ինչը նշանակում է, որ Ջազարը կորցնում է իր իրավունքները Լիբանանում, սակայն վերջինս չի հուսահատվում և սպասում է հարմար պահի, որպեսզի պատժի Բաշիրին։ Երբ Սիրիայում գտնվող թուրքական զորքերը մեկնեցին Եգիպտոս՝ Բոնապարտի ֆրանսիական էքսպեդիցիայի դեմ պատերազմելու և նրանց Նեղոսի ափից դուրս քշելու, Ջազարը հասկացավ, որ եկել է հարմար պահը Բաշիրին պատժելու համար։ Նա Բաշիրին հեռացրեց էմիրի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց նախկին էմիր Յուսուֆի երկու որդիներին՝ Սաադ և Հուսեյն Շիհաբներին։


Բաշիրի հեռանալուց հետո ենիչերական մի գունդ թուրքական զորքերի հրամանատար Յուսուֆ Դիայի կարգադրությամբ փորձեց օգնել Բաշիրին, սակայն Ջազարին հաջողվեց հաջողվեց պարտության մատնել նրան, ինչն էլ զայրացրեց Յուսուֆ Դիային, համարելով դա վիրավորանք Բարձր Դռանը։ Յուսուֆը Ջազարին պատժելու և Բաշիրին օգնելու համար նոր զորքեր տրամադրեց Բաշիրին, որն էլ ստանալով օգնական ուժեր զորահրամանատարից, կոչեվ դիմեց լիբանանցիներին կազմել աշխարհազոր և իրեն օգնեն Ջազարի դեմ մղվող պայքարում: Բաշիրի կոչը մեծ արձագանք չգտավ՝ կազմվեցին փոքրաքանակ աշխարհազոր ջոկատներ։


Բախումը տեղի է ունեցավ 1870 թվականին, Բաշիրը նորից պարտություն կրեց և ապաստան գտավ Ջուբեյլում:

Ջազարի պահանջով Սաադ և Հուսեյն Շիհաբները փորձեցին մեկ տարվա մեջ երկու անգամ հարկ հավաքել, ինչն էլ հիասթափություն առաջացրեց գյուղացիների մոտ։ Նրանք 1800 թվականին ապսամբեցին Շիհաբների դեմ և պատվիրակություն ուղարկեցին Բաշիրին, խնդրելով նրան վերադառնալ և ստանձնել էմիրի պարտականությունները: Գյուղացիները խոստացան Բաշիրին հավատարիմ մնալ նրան և երդվեցին, որ լիբանանյան լեռնականները նրանից բացի ուրիշ իշխանավորի չեն ճանաչի: Լեռնալիբանանցիների այդ դիրքորոշումից Բաշիրը ոգևորվեց և ընդունեց նրանց առաջարկությունն ու 1800 թվականին վերադարձավ Շուֆ: Ժողովուրդն անցավ Բաշիրի կողմը և Սաադ և Հուսեյն Շիհաբները հենց առաջին ճակստամարտում պարտություն կրեցին և լքեցին Դեյր ալ-Կամարը: Բաշիրի և մյուս կողմից Ջազարի ու Շիհաբ երկու եղբայրների միջև պայքարը շարունակվեց որոշ ժամանակ։ Նրանց այդպես էլ չհաջողվեց պարտության մատնել Բաշիրին և ստիպված 1803 թվականին հաշտություն կնքեց Բաշիրի հետ[4]:

Ջազարը մահացել է 1804 թվականին, նրա մահը ոգևորվությամբ ընդունվեց Ստամբուլում[5]




Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harris 2012, p. 124.
  2. «100 Фунтов 1988 подробное описание». notescollector.eu. Վերցված է 2020-08-08-ին.
  3. «????? 3». www.vostlit.info. Վերցված է 2020-08-09-ին.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Harris132» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Buckingham126» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: