Jump to content

Մասնակից:ԱրամԱրմենիա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Բենիկի Ավանեսյան (), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Բալթիկա» ռուսական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Երկու տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվում են Կալինինգրադ։ Տեղի Բալթիկա ակումբի սան է։ 2015 թվականին տեղափոխվում է մայրաքաղաքային ԲԿՄԱ ակումբի դպրոց։ 2018 թվականից սկսած խաղացել է ԲԿՄԱ-ի երիտասարդական ակումբում, 2019/20 մրցաշրջանում եղել է թիմի ավագը[1]։

2021 թվականի փետրվարի 20-ին տեղեկություն հայտնվեց, որ 2020/21 մրցաշրջանի ավարտին Ավանեսյանը վարձավճարով կտեղափոխվի Տամբով քաղաքի համանում ֆուտբոլային ակումբ։ Ակումբի կազմում պաշտոնապես հայտավորվել է փետրվարի 21-ին[2][3] և նույն օրն էլ նորամուտն է նշել՝ միանգամից հայտնվելով մեկնարկային կազմում 2020/2021թթ․ Ռուսաստանի գավաթի մրցաշարում, Լոկոմոտիվի հետ մրցավեճում և փոխարինվում 62-րդ րոպեին[4]։ Փետրվարի 26-ին առաջին խաղն է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում՝ 59-րդ րոպեին փոխարինման մտնելով Ռոտորի հետ մրցավեճում[5]։

2021 թվականի հունիսի 1-ին երկարաձգում է ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը[6]։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը սեպտեմբերի 8-ին Լասանա Նդիայեի հետ միասին տեղափոխվում են Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Տեքստիլչիկ [7]։ Երեք օր անց նորամուտն է նշում ակումբի կազմում՝ 84-րդ րոպեին փոխարինման մտնելով Օլիմպ-Դոլգապրուդնի ակումբի դեմ խաղում (3:1)[8]։ Առաջին գոլը խփում է նոյեմբերի 17-ին՝ գրավելով Ակրոնի դարպասը (2:2)[9]։ Ընդամենը 2021/22 մրցաշրջանում անցկացնում է 22 խաղ, իսկ Տեքստիլչիկը արդյունքում զբաղեցնում է 18-րդ տեղը և լքում առաջին լիգան։

2022 թվականի հունիսի 9-ին վարձավճարով տեղափոխվում Կալինինգրադի Բալթիկա[10], առաջին խաղը հարազատ ակումբի կազմում խաղում է 2022 թվականի հուլիսի 24-ին Վոլգարի դեմ տնային հանդիպմանը (3:1)՝ փոխարինման մտնելով 89-րդ րոպեին[11]։ 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով «Բալթիկան» նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք։ Ավանեսյանը պարբերաբար հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության և գավաթի խաղերում[12]։

Կարիերան հավաքականներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան Ռուսաստանի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից սկսած հրավիրվել է Ռուսաստանի տարբեր տարիքայինների պատանեկան հավաքականներ։ 2019 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը՝ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ անցկացնելով երեք խաղ խմբային փուլում։ Վերջին խաղում թիմին դուրս է բերել խաղադաշտ ավագի թևկապով։ Արդյունքում Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլը։

Կարիերան Հայաստանի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ամռանը Ավանեսյանը համաձայնվում է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում[13]։ Նորամուտը նշում է սեպտեմբերի 12-ին Մոնտենեգրոյի դեմ խաղում[14]։

2024 թվականի մարտի 26-ին առաջին խաղն է խաղացել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ 81-րդ րոպեին փոխարինելով Հովհաննես Հարությունյանին Չեխիայի դեմ ընկերական խաղում (1:2)[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Статистика на сайте Transfermarkt.com
  2. «LIVE — дозаявок «Тамбова»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 5 (օգնություն)
  3. «Профиль на сайте РПЛ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Протокол матча «Локомотив» — «Тамбов»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  5. «Протокол матча «Тамбов» — «Ротор»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 24 (օգնություն)
  6. «ПФК ЦСКА продлил контракт с Тиграном Аванесяном». pfc-cska.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-01-ին. Վերցված է 2021-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «В «Текстильщике» появился африканский легионер» (ռուսերեն). Новостной портал Ивановской области «Известно.ру». 2021-09-08. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «11.09.2021 «Текстильщик» — «Олимп-Долгопрудный» — 3:1 (протокол)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  9. «Текстильщик – Акрон, 17 октября 2021 - счет 2 : 2, обзор матча, прямая трансляция - ФНЛ - Первый дивизион 2021/2022». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-10-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Тигран Аванесян проведет сезон-2022/23 в Балтике». pfc-cska.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-19-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Балтика Калининград - Волгарь Астрахань, 24 июля 2022 г. - Первая Лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2022-11-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Тигран Беникович Аванесян». championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-21-ին.
  13. «Футболист «Балтики» Аванесян вызван в молодежную сборную Армении». news.sportbox.ru (ռուսերեն). 2023-07-24. Արխիվացված օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-11-13-ին.
  14. «Новости - Сборная Армении до 21 года проиграла сборной Черногории до 21 года». www.ffa.am. Արխիվացված օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-11-13-ին.
  15. «26.03.2024 г. Чехия - Армения - 2:1 (протокол)» (անգլերեն). «Transfermarkt». Վերցված է 2024-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)