Jump to content

Մասնակից:Ասկա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրենսիս Մեյտլենդ Բալֆուր (անգլ.՝ Francis Maitland Balfour, , անգլիացի կենսաբան, հոգեբան և էմբրիոլոգ, Լոնդոնի թագավորական միության անդամ (1878):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Մեյտլենդ Բալֆուրը ծնվել է 1851 թվականի նոյեմբերի 10-ին Էդինբուրգ քաղաքում: Շուտ կորցնելով հորը, նա ստացել է շատ մանրակրկիտ դաստիարակություն՝ մոր ղեկավարությամբ, և մանկուց հակում է ունեցել բնական գիտությունների հանդեպ: Սկզբում նրա սիրելի գիտությունը եղել է երկրաբանությունը: Ավելի ուշ նա նվիրել է իրեն սաղմնաբանությանը և իր աշխատանքով դարձել է հայտնի:

1874 թվականին Բալֆուրը միացել է Քեմբրիջի համալսարանին: Արդեն ուսանող լինելով՝ նա կատարել է մի շարք ուսումնասիրություններ, իսկ 1874 թվականին ընտրվել է գիտական խորհրդի անդամ (Fellow of Trinity College):

1875 թվականից Բալֆուրը սկսել է կարդալ կենդանիների մորֆոլոգիայի և սաղմնաբանության դասախոսություններ: 1878 թվականին ընտրվել է թագավորական հասարակության անդամ, պատիվ, որը հազվադեպ է Անգլիայում ընկնում երիտասարդ մարդկանց:

1881 թվականին գիտնականը պարգեվատրվել է Լոնդոնի թագավորական հասարակության թագավորական մեդալով[1]:

1882 թվականին Քեմբրիջում հատուկ Բալֆուրի համար հիմնադրվել է կենդանիների մորֆոլոգիայի հատուկ վարչություն: Սակայն նույն տարվա հուլիսի 19-ին նա մահացավ, Բլանշ դը Պետրոսի գագաթնակետ վերելքի ժամանակ, դժբախտ պատահարից՝ (ֆր.՝ Aiguille Blanche de Peuterey արևելյան Ալպերում: Նրա մարմինը ջարդված գանգով գտնվել է պատահարից մի քանի օր հետո:

Գիտությունը կորցրել է նոր ժամանակների ամենահայտնի սաղմնաբաններից մեկին՝ Դարվինի կարծիքով,նա պետք է դառնար անգլիացի կենսաբանների գլխավորը:

Նրա շարադրությունների ամբողջ հավաքածուն, որտեղ կցված էր կենսագրությունը հրատարակվել են Ֆոստերի և Սեջվինի կողմից 1885 թվականին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бальфур Франсис Мэйтланд // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Hall B. K. Francis Maitland Balfour (1851—1882): a founder of evolutionary embryology // Journal of Experimental Zoology Part B: Molecular and Developmental Evolution. — 2003. — Vol. 299. — P. 3—8. — DOI:10.1002/jez.b.35.