Մասնակից:Անի Ճուղուրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



«Էվոն» Գուանչժոուի «Տասներեք առևտրային կետերի» շրջանում ամենախոշոր հոնգոն էր շրջանառության ծավալով, նրա նավատորմային առևտրային հետաքրքրությունները տարածվում էին Կալկաթայում,Բատավիայում ,Մանիլայում և Լատինական Ամերիկայում: Բացի այդ «Էվոն» հանդիսանում էր Բրիտանական արևելահնդկական ընկերության կարևոր պարտատեր, իսկ Հոկուայի անձնական կարողությունը 1834 թվականին գերազանցեց 26 միլիոն Մեքսիկական դոլլարը[1][2][3]:

1834 թվականին արևելահնդկական ընկերությունը կորցրեց Չինաստանի հետ առևտրի իր մենաշնորհը, և Խոկուան փորձեց կապեր հաստատել բրիտանական լորդ Ուիլյամ Ջոն Նեյպիռեմի հետ, ով նշանակվեց Գոուանչժոուում առևտրի տեսուչ: Այնուամենայնիվ Նեյպիեռը 1834 թվականի սեպտեմբերին սկսեց ռազմական կոնֆլիկտ Լյագուանի նահանգապետի հետ և շուտով ջերմությունից մահացավ Մակաոյում[4][5]:

1835 թվականին Խոկուան փոխանցեց Գուանչժոուի իր շենքերից մեկը ամերիկացի բողոքական միսիոներ և բժիշկ Փիթեր Պարկերին, ով այնտեղ բացեց Չինաստանում արևմտյան ոճի աչքի առաջին հիվանդանոցը (հայտնի էր որպես Կանտոնյան հիվանդանոց)[6]:

Խոկուան ամերիկացիներին և բրիտանացիներին մատակարարում էր թեյ, մետաքս, ճենապակի և պղպեղ, իսկ փոխարենը ստանում էր մետաղադրամներով և ձուլակտորներով արծաթ, ինչպես նաև գործվածքներ և ափիոն: Նա գլխավորում էր Գուանչժոուի չինական վաճառականների գիլդիան և իրականում ղեկավարում էր արքայական Չինաստանի ամբողջ արտաքին առևտուրը: Խոկուայի մոտ գործընկերներից էին Ջոն Պերկինս Քուշինգը(1787—1862), Ուիլյամ Ջարդին (1784—1843), Ջեյմս Մետիսոնը (1796—1878), Սեմուել Ռասսելը (1789—1862), Ուորեն Դելանոն (1809—1898), Ջոն Մյոտրեյ Ֆորբսը (1813—1898) և Աբիել էբբոտ Լաունը (1811—1893): Վերջինս նույնիսկ 1840 թվականին համատեղ ձեռնարկություն հիմնեց Հոկուայի հետ[7][8]:

Չնայած իր եկամտի զգալի մասը ծախսեց կայսերական պաշտոնյաներին կաշառքի վրա, նրա կարողությունը հսկայական մնաց մինչև Ափիոնային առաջին պատերազմի բռնկվելը: 1842 թվականին Նանկինգի պայմանագրի կնքումից հետո Հոկուան անգլիացիներին վճարեց պարտված պատերազմից հետո Չինաստանին հատկացված հատուցման երրորդ մասը: Հոկուան մահացավ Գուանչժոուում, 1843 թվականի սեպտեմբերի 4-ին[9][10]:

  1. W.E. Cheong The Hong merchants of Canton: Chinese merchants in Sino-Western trade. — Routledge, 1997. — P. 122. — ISBN 0-7007-0361-6
  2. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 23, 25. — ISBN 9781429944120
  3. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 80. — ISBN 9789888139095
  4. Shuo Wang Faces of Communities: Social Ties between Trust, Loyalty and Conflict. — Vandenhoeck & Ruprecht, 2014. — P. 153, 156. — ISBN 9783847002819
  5. Maurice Collis Foreign Mud: Being an Account of the Opium Imbroglio at Canton in the 1830's and the Anglo-Chinese War that Followed. — New Directions Publishing, 2002. — P. 135—136. — ISBN 9780811215060
  6. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 27. — ISBN 9781429944120
  7. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 25—26, 27. — ISBN 9781429944120
  8. Jacques M. Downs, Frederic D. Grant, Jr. The Golden Ghetto: The American Commercial Community at Canton and the Shaping of American China Policy, 1784–1844. — Hong Kong University Press, 2014. — P. 43, 82. — ISBN 9789888139095
  9. Freeman Hunt, William B. Dana The Merchants' Magazine and Commercial Review. — 1844. — Т. 10. — P. 459—460.
  10. John Pomfret The Beautiful Country and the Middle Kingdom: America and China, 1776 to the Present. — Henry Holt and Company, 2016. — P. 33. — ISBN 9781429944120