Մասնակից:Անի83/Ավազարկղ114
Անի83/Ավազարկղ114 |
---|
Ալան Դաֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
(ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 26-ին) Նոր Զելանդիայի արձակագիր և թերթի սյունակագիր է: Նա առավել հայտնի է որպես «Մի անգամ մարտիկներ» (1990) վեպի հեղինակ, որը 1994 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Դաֆֆը ծնվել է Ռոտորուայում, անտառային տնտեսության գիտնական Գոուան Դաֆֆի (1910–1995) որդին է և գրող Օլիվեր Դաֆֆի թոռը,որը հայտնի է որպես Փատ Դաֆֆ: Նա ծնվել և մեծացել է Նոր Զելանդիայի Ռոտորուա նահանգի Պետական բնակարանային տարածքում: Օլիվեր Դաֆֆը (1883–1967) Նոր Զելանդիայի գրող և «ՈՒնկնդիր» ամսագրի հիմնադիր խմբագիրն էր[1] , իսկ Դաֆֆը ժառանգեց պապի սերը դեպի գրականությունը [2]: Դաֆֆի ծնողները բաժանվել են, երբ նա 10 տարեկան էր, և Դաֆֆը տեղափոխվեց Մաորի մորեղբոր և մորաքրոջ մոտ: Իր անհանգիստ մանկության մասին նա գրել է 1999 թվականի իր «Մշուշից և գոլորշուց դուրս» հուշագրության մեջ [3]: Դաֆֆը հեռացվեց Ռոտորուայի տղաների ավագ դպրոցից և փախավ տնից: Ավելի ուշ նա ապրում է մեկ այլ հորեղբոր՝ մարդաբան Ռոջեր Դաֆֆի հետ և վերադարձավ Քրիստչերչի տղաների ավագ դպրոց: 1970-ականների վերջին Դաֆֆն ապրում էր Անգլիայում: Մինչ այնտեղ նա սկզբում աշխատում էր որպես թիթեղների մեկուսացման տեղադրող, ապա որպես բարմեն և բարերի մենեջեր: Սակայն նա այնուհետև կրկին տեղափոխվեց հանցավոր կյանք, և 1979 թվականին դատապարտվեց 19 ամսվա բանտարկության: Անգլիայում գտնվելու ժամանակ Դաֆֆն ուներ զուգընկերուհի՝ Պոլան և դուստրը՝ Կատեան[3]: 2007 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվեց Տաուպոյի մոտ արագություն գերազանցելիս: 2008 թվականի Մարտի 30-ին նա ներկայացավ Տաուպոյի շրջանային դատարան՝ դատական նիստին,ոտեղ նրան ներկայացնում էր հայտնի փաստաբան Անտոնի Շոուն: Դաֆֆը չխոստովանեց իր մեղքը: Նա նաև ենթադրաբար բռնարար էր և չաշխատող: Ենթադրյալ միջադեպի ժամանակ նրան կանգնեցրել են, և այնուհետև հանել, հետապնդելուց հետո նա ենթադրաբար շրջել է ոստիկանը ձեռքերով, քանի որ վերջինս փորձում էր նրան զսպել [4]: Ավելի ուշ մեղադրանքները մերժվել են Տաուպոյի շրջանային դատարանի կողմից, դատավոր Մաք Գուայրն ասել է. «Արդյունքն այն է, որ ես անհանգիստ եմ, թե արդյո՞ք ոստիկանության դատախազական լիազորություններն այս դեպքում խելամիտ և արդարացիորեն են օգտագործվել ...»[3]: Այնուամենայնիվ, բարձր դատարանի դատավորը հետագայում որոշում կայացրեց, որ դատավորը սխալվել է, և ոստիկանությունը կարող է վարորդին բերման ենթարկել ստուգումներ իրականացնելիս, չնայած որ նա չի պահանջում մեղադրանքների կրկնում [4]: 2011 թվականի հունիսի 16-ին Ալան Դաֆֆն իրեն սնանկ ճանաչեց՝ պարտատերերին պարտք էր $ 3,6 մլն [5]: 2013 թվականիի մարտի դրությամբ նա ապրում էր Ֆրանսիայում, բայց տարին մի քանի անգամ շարունակում էր այցելել Նոր Զելանդիա [6]
Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաֆֆը սկսեց գրել 1985 թվականին: Նա փորձեց գրել թրիլլեր որպես իր առաջին վեպը, որը մերժվեց: Նա այրեց ձեռագիրը և սկսեց գրել «Մի անգամ մարտիկներ» (Once Were Warrior (1990), որն անմիջապես մեծ ազդեցություն ունեցավ: Վեպը գրված է զուգակցված ինտերիերի մենախոսությունների մեջ՝ դրա ոճն առանձնացնելով այլ գործերից: Այն «PEN»–ի «Լավագույն առաջին գիրք» մրցանակի դափնեկիր էր, «Գուդման Ֆիելդեր Ուոթի» մրցանակաբաշխության փոխչեմպիոն էր և 1994 թվականին նկարահանվեց նույնանուն մրցանակակիր ֆիլմում: «One Night Out Stealing»-ը, հայտնվեց 1991 թվականին և ընտրվեց 1992 թվականին «Goodman Fielder Wattie Book Awards» մրցանակաբաշխությունում: 1991 թվականին Դաֆֆը արժանացավ Ֆրենկ Սարջեսոնի անվան կրթաթոշակի և սկսեց գրել շաբաթաթերթ, այնուհետև` երկու շաբաթական, սյունակ «The Evening Post»- ի համար, որը բաժանվում էր ութ այլ թերթերի: «State Ward»-ը սկսվեց որպես դրվագների շարք ռադիոյով 1993 թվականին, իսկ որպես նովել տպագրվեց 1994 թվականին: 1995 թվականի Ամանորի պատվոգրերում Դաֆֆը նշանակվեց Բրիտանական կայսրության շքանշանի անդամ՝ գրականությանը մատուցած ծառայությունների համար : «Duffy Books in Homes» ծրագիրը, որը հիմնադրվել է 1995 թվականին Դաֆֆի և Քրիսթին Ֆերնիhոուի կողմից, առևտրային հովանավորությամբ և կառավարության աջակցությամբ, նպատակ ուներ մեղմել աղքատությունն ու անգրագիտությունը` անապահով խավերին ցածրարժեք գրքեր տրամադրելով` այդպիսով խրախուսելով նրանց կարդալ: Միայն իր առաջին տարում այն բաժանեց շուրջ 180,000 նոր գիրք մոտ 38,000 երեխաների: Մինչև 2008 թվականը ծրագիրը 5 միլիոն գիրք էր հասցրել Նոր Զելանդիայի շրջակա դպրոցներին[7]: 1999 թվականին լույս տեսավ «Լուսնի երկու կողմերը»: 2000 թվականին Դաֆֆը թողարկեց գիրք, որը կոչվում էր «Ալան Դաֆֆի Մաորի հերոսները»[8] : 2009 թվականին Դաֆը թողարկեց իր նոր «Ո՞վ է երգում Լուի համար» գիրքը: 2019 թվականին Դաֆը թողարկեց «Զրույց իմ երկրի հետ» [9]: Դաֆը պարբերաբար գրում է «New Zealand Herald»-ի համար ref>http://www.nzherald.co.nz/Alan-Duff/news/headlines.cfm?a_id=977</ref>:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Duff, Oliver». 2011. Վերցված է 30 June 2011-ին. «1883–1967»
- ↑ «Dear Dad». listener.co.nz. 2011. Վերցված է 30 June 2011-ին. «Gowan Duff»
- ↑ 3,0 3,1 3,2 Duff, Alan (1999). Out of the Mist and the Steam.
- ↑ Caspari, Abigail (1 April 2008). «Author Duff swung policewoman by handcuffs, court told». Վերցված է 2008-06-08-ին.
{{cite web}}
: Text "work Herald]]" ignored (օգնություն) - ↑ «Duff wins court battle against police». 6 June 2008. Արխիվացված օրիգինալից 8 June 2008-ին. Վերցված է 2008-06-08-ին.
- ↑ «Police win appeal in Alan Duff case». 11 September 2009. Արխիվացված է օրիգինալից 13 June 2011-ին. Վերցված է 2009-09-12-ին.
- ↑ Shepheard, Nicola (8 June 2008). «Cops stir 'warrior' in Duff». Վերցված է 2008-06-08-ին.
- ↑ Duff, Alan (2000). Alan Duff's Maori heroes. Random House New Zealand. էջեր 143, photos 30. ISBN 186941425X.
- ↑ Duff, Alan (2019). A Conversation with my Country. Random House New Zealand. էջ 256. ISBN 9780143773269.