Մասնակից:Անահիտ Կիրանց/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինկուբացման սարքեր, 1. թռչնաբուծական (տես Ճտահան մեքենա), 2. ձկնաբուծական, ձկնկիթի ինկուբացման ապարատներ։ Գործարանային պայմաններում օգտագործվում են 2 տիպի ինկուբացման սարքեր՝ անշարժ վիճակում (Կոստի համակարգի) և կախույթի վիճակում (Վեյսի, Չեզի և այլն) գտնվող ձկնկիթի ինկուբացման համար։ Կոստի համակարգի ապարատը թերթավոր երկաթից պատրաստված արկղ է (50x20x10 սմ)։ Պատերի ելուստների վրա տեղադրում են մետաղացանցով պատած փայտե շրջանակ, որի մեջ լցնում են սաղ մոնաձկների ձկնկիթը (2–2,5 հզ. հատ)։ Սարքի մի եզրից լցվում է ջուրը, որը ողողում-տանում է ձկնկիթի հատիկները և դուրս է բերում դրանք հակադիր կողմում տեղադրված ծորանի քթիկից։ Ջրի ծախսը 0,6 լ/ր է։ Սարքերը տեղադրում են ինկուբացման արտադրամասում՝ աստիճանաձև դասավորված խմբերով, յուրաքանչյուր խմբում՝ 4–6 հատ։ Վեյսի սարքը գլանաձև, ներքևում նեղացող անոթ է (ծավալը՝ 8 լ), որի ներքևի անցքը փակված է խցանով։ Վերջինի միջով անցկացված մետաղե խողովակով ճնշման տակ գտնվող ջուրը լցվում է ներքևի մասը և ձկնկի թիհատիկները բարձրացնում է վերև։ Սարքի վերին մասում ջրի ճնշումը թուլանում է, և ձկնկիթի հատիկներն իջնում են ներքև, որտեղ նրանց ջրի հոսքը նորից իր մեջ է առնում։ Ձկնկի թիհատիկներն ինկուբացման ժամանակ այդպես անընդհատ շարժման մեջ են։ Ջուրը սարքից դուրս է թափվում ջրթափ խողովակով։