Ճտահան մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճտահան մեքենա ինկուբատոր (լատ.՝ incubo - այստեղ՝ ճտահանել), գյուղատնտեսական թռչունների արհեստական ճտահանումն իրագործող սարք։ Պարզունակ ճտահան մեքենաները՝ հատուկ շինություններ են, օր․ տաքացված տակառ, վառարան և այլն, հայտնի են եղել արևադարձային երկրներում դեռևս մի քանի հազար տարի առաջ։

Եվրոպայում և ԱՄՆ-ում ճտահան մեքենաները գործածել են 19-րդ դարից։ ԽՍՀՄ-ում դրա արտադրությունն սկսվել է 1928 թվականից։ Ճտահան մեքենաներում ինկուբացիայի բոլոր պրոցեսները (օդի անհրաժեշտ ջերմաստիճանի ու խոնավության պահպանումը, օդափոխանակությունը, ձվերի շրջումը և այլն) ավտոմատացված են։ Կարող են աշխատել ամբողջ տարին։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կառուցվածքի բաժանվում են սենյակային, պահարանային և սեկցիոն տիպերի։ Սենյակային ճտահան մեքենան («Ռեկորդ-39», «Ռեկորդ-42») թերմոստատ արկղ է։ Նախատեսված է հիմնականում հավերի, հնդկահավերի, խայտահավերի ձվերի ինկուբացիայի համար։ Պահարանային ճտահան մեքենան («Ունիվերսալ-45», «Ունիվերսալ-50») բաղկացած է ինկուբացիոն և ճտահանության ինքնուրույն սարքերից։

Դրանցում կարելի է ինկուբացնել գյուղատնտեսական բոլոր տեսակի թռչունների ձվերը։ Ճտահան մեքենանները տեղադրում են ինկուբաաորա-թոչնաբուծական կայանների ինկուբատորային բաժնում։ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և այլուր տարածված են սեկցիոն տիպի ճտահան մեքենաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 106 CC-BY-SA-icon-80x15.png