Jump to content

Մասնակից:Անահիտ Ա/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խմբագիրը (Նար-Դոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Ա/Ավազարկղ4
Տեսակպատմվածք
Ժանրէպիկական
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913 թվական
ՎիքիդարանԱնահիտ Ա/Ավազարկղ4

«Խմբագիրը»-ը հայ գրող Նար-Դոսի պատմվածքն է, որը գրվել է 1913 թվականին։ Մի աղքատ խմբագրի նեղ կացության ու նրա՝ իրեն ստորացնելու փորձի դեմ ըմբոստացման մասին է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի մարդ՝ Հայրումյանը, առավոտյան խմբագրատուն գնալուց առաջ իր վերջին գումարը տալիս է կնոջը՝ ծախսելու։ Հույս ունենալով, որ մի քանի ռուբլի կստանա խմբագրատանը։ Առավոտյան խմբագրատուն է մտնում այն տիկինը, որը հանդիսանում էր խմբագրատան տանտիրուհին։ Նրա հետ էր նաև մի դատական պաշտոնյա։ Նրանք ցանկություն են հայտնում տեսնել խմբագրին, իսկ Հայրումյանը ցույց է տալիս նրա սենյակի դուռը։ Հատակի վրա թանաք էր թափված, ինչը տեսնելով՝ տիկինն անմիջապես զայրանում է թե՛ խմբագրի և թե՛ Հայրումյանի վրա։ Դատական պաշտոնյան մի թուղթ է դնում սեղանին ևասում, որ եթե չվճարեն բնակարանի չորս ամսվա վարձը, ապա խմբագրատան կահույքը աճուրդի կհանեն։ Նրանք մի քանի օր ժամանակ են խնդրում, բայց ապարդյուն։ Ոչ մի րոպե ժամանակ չեն տալիս, քանի որ երկար ժամանակ է, ինչ ձգձգում են։ Տանտիրուհին շարունակ վիրավորում է խմբագրին, բայց վերջինս, չդիմանալով, զայրանում և բղավում է, ասելով, որ չի նայի, որ դիմացը կին է կանգնած, դուրս կհանի սենյակից։ Կինը զայրացած հրամայում է պաշտոնյային, որպեսզի իր գնահատումներով ցուցակագրվեն այդտեղի իրերը։ Մի զամբյուղ կար, տաս կոպեկ գնահատեց, ինչը զայրույթի առիթ տվեց խմբագրին։ Բայց կինն անգամ նրա ուղղությամբ չէր էլ նայում։ Պահանջ ներկայացրնելուց հետո, կինը խմբագրին ասում է, որ պետք է երեք օրվա ընթացքում ազատել այդ տարածքը։ Կինն ու պաշտոնյան հեռանում են։ Հայրումյանը նստում է և փորձում շարունակել աշխատանքը։ Բայց իրեն տանջում էր խմբագրի պահվածքը, ինչն իր համար տարօրինակ էր։ Շատ վատ դրության մեջ, մեխանիկորեն շարժում էր գրիչը, իսկ խմբագիրը հակառակը՝ հանգիստ կանգնած էր, սովորականի նման։ Հայրումյանն իր վերջին նյութերը տպարան ուղարկելուց հետո վերադառնում է տուն։ «Այս տեսսակ էլ մա՜րդ»․․․ -մտածում էր նա ապշած[1]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 151–160.