Մասնակից:Անահիտ Ա/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորտը (Հովհաննես Թումանյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գորտը» Գրիմ եղբայրների հեքիաթն է՝ թարգմանված Հովհաննես Թումանյանի կողմից։

Գորտը
Տեսակհեքիաթ
Ժանրբանահյուսական
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանԱնահիտ Ա/Ավազարկղ1



Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի թագավոր է լինում, ունենում է մի քանի աղջիկ։ Ամենագեղեցիկը՝ փոքրն էր։ Մի օր փոքր աղջիկը  դրսում խաղալու ժամանակ իր ոսկե գնդակը չի կարողանում բռնել, և այն ընկնում է ջրհորը։ Սկսում է լաց լինել, քանի որ չէր կարող հանել այնտեղից։ Մեկ էլ մի գորտ սկսում է մարդու նման խոսել և հարցնում է աղջկան, թե ինչու է լաց լինում։ Աղջիկը ցույց է տալիս ջրհորը, որտեղ  ընկել էր գնդակը։ Գորտը խոստանում է աղջկան, որ այն կվերադարձնի նրան, բայց դրա դիմաց ինչ֊որ բան պետք է անի աղջիկը։ Աղջիկը խոստանում է իր զարդերը։ Բայց դրանք պետք չէին գորտին։ Գորտը ասում է, որ միայն մի դեպքում կվերադարձնի գնդակը, երբ աղջիկը իր անբաժան ընկերը դառնա՝ միասին սեղան նստեն, միասին ուտեն նույն ափսեից։ Աղջիկը խոստանում է, և գորտը, լսելով խոստումը, սուզվում է ջրի տակ և գնդակը վերադարձնում աղջկան։ Աղջիկը, վերցնելով այն, վազում է դեպի տուն, մոռանալով անգամ գորտի մասին։ Հաջորդ օրը թագավորն իր ընտանիքով ճաշում էր։ Այդ պահին դռան ետևից լսվում է գորտի ձայնը, ով կանչում է աղջկան։ Թագավորը բարկանում է աղջկա վրա և հրամայում կատարել տված խոստումները։ Աղջիկը գորտին իր հետ մի ափսեից կերակրում է , հետո տանում իր մաքուր անկողին և, լացելով ու զզվելով, պառկեցնում ճերմակ անկողնու մեջ։ Այդ պահին գորտի կաշին պատռվում է, և ներսից դուրս է գալիս մի գեղեցիկ երիտասարդ։ Երիտասարդը պատմում է, որ ինքն էլ թագավորի որդի է, և մի չար կախարդ իրեն դարձրել էր գորտ։ Աղջիկը վերացրեց երիտասարդի կախարդանքը։ Նրանք այդ ամենը հայտնում են թագավորին։ Թագավորն ամուսնացնում է նրանց, մեծ հարսանիք են անում։Նրանց համար պատրաստել էին կառք, որի մոտ կանգնած էր երիտասարդի հավատարիմ ծառան՝ Օհանը։ Հարսանիքից հետո նրա ուղեկցությամբ կառքով ճանապարհ են ընկնում դեպի երիտասարդի հայրենիք[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավորը
  • Փոքր աղջիկը
  • Գորտը (երիտասարդը)
  • Օհանը

Թումանյանի թարգմանությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը՝ որպես բացառիկ թարգմանիչ թարգմանել և փոխադրել է տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ ռուսական, գերմանական, իռլանդական, իտալական, արաբական, հնդկական, ճապոնական և այլ հեքիաթներ: Պատասխանատվության մեծ զգացումով մոտենալով հեքիաթների թարգմանության գործին՝ վստահաբար, մշտապես ուսումնասիրել և ծանոթ է եղել առկա այլ թարգմանությունների, որոնք տպագրվում էին հայերեն՝ առանձնատիպ հրատարակությամբ կամ մանկական հանդեսներում ու ժողովածուներում: Հայ թարգմանական հեքիաթի զարգացման գործում անուրանալի է «Հասկեր» մանկական ամսագրի խմբագրակազմի, նրան աշխատակցող գրող-մտավորականների ջանքերը, որոնք հայ մանուկի սեղանին էին դնում ամենատարբեր ժողովուրդների հեքիաթների նմուշները: Խմբագիր-հրատարակիչ Կատարինե Լիսիցյանի անմիջական մասնակցությամբ 1905-1917 թվականներին անընդմեջ, ապա նաև 1922-ին լույս տեսած «Հասկեր» մանկական ամսագիրը մինչ օրս էլ համարվում է օտարալեզու շատ ստեղծագործությունների հայերեն առաջին տպագրության աղբյուրը: Թումանյանի թարգմանական գործունեությունը, հատկապես մանկական չափածո և արձակ գործերի հայերեն փոխադրումները, ուղղակիորեն կապված է այն ժամանակի և միջավայրի հետ, որտեղ ապրել և ստեղծագործել է հեղինակը՝ մշտապես անմիջական հաղորդակցության մեջ լինելով թարգմանական դաշտում կատարվող իրադարձություններին և դրանց տպագրության ընթացքին: Եվ այդ ամենի լուռ, սակայն չափազանց խոսուն վկայությունն են գրքերի այն նմուշները, որոնք մինչ օրս խնամքով պահվում են գրողի անձնական գրադարանում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1978 թվական). Հեքիաթներ. Երևան.: «Սովետական գրող».
  2. Եզիազարյան, Անի. «Հայերեն թարգմանված հեքիաթների նմուշները Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանում» (PDF).