Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծատուր
ՁևՀեքիաթ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
ՎիքիդարանԱմալյա Մարկոսյան/Ավազարկղ4

Այծատուր (Ղաղարոս Աղայան)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այծատուր», հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հեքիաթներից է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում է, չի լինում, մի սովդաքար է լինում, ով շատ հարուստ էր: Իր քարավանով մի անգամ իջնում է մի գյուղ: Կեսգիշերին, երբ արթնացել էր, որ իր պահապաններին պատվերներ տա, տեսնում է, որ գյուղից դուրս եկան երկու մարդ: Նրանց է մոտենում մեկ ուրիշն ու հարցնում, թե գյուղում ծնված երեխային ինչ բախտ տվեցին: Իսկ այդ մարդիկ պատասխանում են, որ այդտեղ իջած սովդաքարի բախտը տվին նրան: Սովդաքարն իսկույն իմանում է, որ նրանք երեխաների ճակատագիրը գրող հրեշտակներն են և չի ցանկանում, որ իր բախտը տան մեկ ուրիշին: Դրա համար էլ նա գտնում է այն տունը, որտեղ այդ գիշեր ծնվել էր երեխան, համոզում է փոքրիկի ծնողներին և իր հետ տանում մանկանը: Շարժվում է քարավանը ու երբ հասնում են մի ամայի վայր, իր հավատարիմ ծառաներից մեկին հրամայում է, որ սպանի այդ երեխային, սիրտն ու թոքը հանի ու տա իրեն, որպեսզի դա իրեն հետ բերի իր բախտը: Սակայն ծառան խղճում է փոքրիկին, նրան դնում է մի թփի մոտ և թողնում Աստծո հույսին, որից հետո հովիվից գնում է մի փոքր ուլ, մորթում, հանում սիրտն ու թոքը ու տալիս իր տիրոջը: Հովվի հոտում կար մի ծեր այծ, ում կուրծքը լցվել էր կաթով և ցավում էր: Նա, մոտենալով թփին տեսնում է, որ այնտեղ մի փոքրիկ կա, ով սոված է: Այծը կերակրում է մանկանը, երեխան կշտանում է, իսկ այծի ցավերն անցնում են: Եվ դա այծի համար դառնում է սովորություն: Նա ամեն օր կերակրում է մանկանն ու դատարկ կրծքով վերադառնում է տուն: Այդ այծը պատկանում էր մի ծեր կնոջ, ով մտածում էր, որ հովիվներն են կթում իր այծին, որովհետև արդեն քանի օր է, որ այծը առանց կաթի է վերադառնում տուն : Պառավը որոշում է հետևել այծին ու տեսնում է, որ նա լիքը կրծքով մոտենում է մի թփի ու առանց կաթ հեռանում այդտեղից: Մոտենալով թփին՝ տեսնում է, որ թփերի տակ մի գեղեցիկ տղա երեխա կա, վերցնում է և տանում իր տուն: Նա պահում, մեծացնում է այդ երեխային: Եվ քանի որ այծի շնորհիվ էր, որ այդ երեխան ապրեց, նրան անվանում է Այծատուր՝ այծի տղա: Տղան արդեն տասնյոթ տարեկան էր դարձել, երբ սովդաքարն իր քարավանով իջավ այդ գյուղ: Նրան դուր է գալիս այդ տղան, ով շատ ճարպիկ ու աշխատասեր էր, իսկ Այծատուրը միամտությամբ նրան պատմում է իր պատմությունը: Այդ ժամանակ սովդաքարը հասկնում է, որ դա այն նույն երեխան է, ում պետք է սպաներ իր ծառան: Որոշում է նրան վերցնել իր քարավանն ու ազատվել տղայից: Սովդաքարը վերադառնում էր տուն, հինգ օրից կհասներ արդեն, երբ որոշում է մի նամակ գրել, տալ Այծատուրին, որ նա իրենից շուտ հասնի տուն ու նամակը տա իր կնոջը: Երբբ Այծատուրը հասնում է սովդաքարի տուն, հոգնած է լինում, որոշում է մի փոքր քնել այգում: Այդ ժամանակ նրան տեսնում է սովդաքարի գեղեցկուհի դուստրը, գտնում է նրա մոտից նամակը ու կարդում բովանդակությունը: Նամակում հայրը կարգադրում էր, որ մինչև իր վերադարձը ազատված լինեն այդ տղայից, իսկ տղան իր գեղեցկությամբ մտել էր աղջկա սիրտը: Եվ նա փոխում է նամակի բովանդակությունն ու այն դնում իր տեղը: Երբ արթնանում է Այծատուրը, նամակը հանձնում է սովդաքարի կնոջը: Նա կարդում է և տեսնում, որ ամուսինը ցանկանում է մինչև իր վերադարձը ամուսնացնել իր դստերն այդ տղայի հետ: Կինը կատարում է ամուսնության արարողությունը և սովդաքարը, ով հույս ուներ, որ կգար ու կտեսներ, որ չկա այլևս տղան, տեսնում է, որ նա դարձել է իր միակ դստեր ամուսինը: Որոշում է դիմել խորամանկության: Ծառաներին մի մեծ փոս անել է տալիս և հրամայում, որ այդտեղ եկողին գցեն կրակի մեջ և վառեն: Նա Այծատուրին ուղարկում է այդ այգի, որտեղ արդեն կրակը վառված էր, բայց տղան որոշեց սկզբից գնալ և աղոթել Աստծուն, նոր գնալ այգի: Արդեն անցել էր երկու ժամ և սովդաքարը որոշում է գնալ և ստուգել, իսկ ծառաները նրան վերցնում և գցում են կրակի մեջ: Սովդաքարն ընկնում է այն փոսը, որը փորել էր ուրիշի համար:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովդաքար
  • Այծատուր
  • Պառավ
  • Գոհարիկ
  • Տիրուհի

Աղայանը մանկագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշմարիտ պատկերն է:
- Ղազարոս Աղայան

Աղայանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում նրա հեքիաթները: Դրանք արժանացել են ջերմ ընդունելության և հեղինակին հռչակել իբրև «հայ Անդերսեն»: Հեղինակին հուզող հասարակական հարցերն այստեղ գտել են իրենց անդրադարձը: Իր հեքիաթներով նա ընթերցողին տանում է կախարդական աշխարհ, բայց մոռացության չի տալիս իրական աշխարհը: Աղայանն իր հեքիաթներում հանդես է բերում լավատեսություն: Նա հավատում է մարդկային ուժին, լավ ապագային: Աղայանի բոլոր հեքիաթները վերջանում են չարի խափանումով և բարու հաղթանակով: Հակառակ այն ջերմ ընդունելության, որ գտան Աղայանի հեքիաթները փոքրերի և մեծերի աշխարհում, որոշ քննադատներ չկարողացան հասկանալ դրանց գեղարվեստական ու դաստիարակչական արժեքն ու նշանակությունը: «Մուրճ»-ի աշխատակից Երվանդ Ղազարյանն իր «Մանկական ընթերցանություն» հոդվածում սոսկումով է խոսում Աղայանի հեքիաթների մասին, որոնք, ըստ նրա, ծնունդ են մանկավարժական սխալ հայացքի: Նա ասում է, որ իրենք բողոքում են այդ հեքիաթների դեմ և բողոքում են հանուն ճշմարտության, հանուն դաստիարակչական գործի և հանուն այն մանուկների, ովքեր մոլորվում են Աղայանի հեքիաթներով: Աղայանը իր հեքիաթներով ավելի է ամրացնում ժողովրդի հավատը դեպի գերբնական անմիտ արարածները, կործանում է երեխաների խելքն ու երևակայությունը: Երվանդ Ղազարյանն անկարող է լինում Աղայանի հեքիաթներում տեսնել որևէ իմաստ, որը կարող է դաստիարակչական նշանակություն ունենալ: Իսկ Աղայանն ասում է, որ իր նպատակն է եղել երեխային հեքիաթով մտցնել հեքիաթի աշխարհը, այնպես անել, որ երեխան իր երևակայությամբ մտնի գլխավոր հերոսի դերի մեջ: Դա նրան հնարավորություն կտա լինել այդ հերոսի պես քաջասիրտ, հնարագետ ու ազնիվ: Նա այն կարծիքին է, որ հեքիաթը երեխայի մտավոր զարգացման մեջ ունի այն նույն նշանակությունը, ինչը ունի մայրական կաթը երեխայի ֆիզիկական զարգացման համար[1]:

Ղազարոս Աղայանի լավագույն հեքիաթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանի հեքիաթներից հանրահայտ են «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» մեծ հեքիաթը, որն իսկապես կախարդական մի աշխարհ է բացում մանուկների առջև, «Օձամանուկն ու Արևհատը», «Արևամանուկը», «Հազարան բլբուլը», «Այծատուրը», «Զանգի Զրանգին» եւ այլ հեքիաթներ, որոնք հավասարապես սիրված են: Աղայանի հեքիաթները հայ գեղարվեստական գրականության լավագույն էջերից են, ինքը՝ հեքիաթագրության հիմնադիրը: Այդ ժանրում նրան հետագայում շարունակել են Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ստ. Զորյանը եւ ուրիշներ[2]:

Աղայանի հեքիաթների առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղայանի հեքիաթների հերոսները գրեթե անխտիր անվանադրված են՝ Վաչե թագավոր, Արեգնազան, Նունուֆար, Արսեն, Վուրգ, որոնք բոլորն էլ գեղարվեստական կերպարներ են:
  2. Աղայանի առաջադրած բարոյական և գաղափարական նպատակադրումները, պահպանելով հեքիաթի ժանրային առանձնահատկությունը, պատումին տալիս են վիպական հետաքրքիր մանրամասներ:
  3. Աղայանի մշակած հեքիաթների գաղափարական հիմքը բանահյուսական-ազգային մշակույթի խոր իմացության հետևանք է և ունի ժողովրդագիտական մեծ արժեք:
  4. Աղայանի մշակած հեքիաթների մեջ բանահյուսական սկզբնաղբյուրներում թաքնված նյութը բացվում, դառնում է ելակետային, լեզուն փոխվում է գրական հայերենի և կրկին մատուցվում է ժողովրդին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրադյան, Հրայր (1941). Ղազարոս Աղայան. (Կյանքը և գործը). Երևան: Հայպետհրատ. էջեր 82–94.
  2. Հ. Այվազյան, ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ, (ծննդյան 170-ամյակի առթիվ), էջ 122:
  3. ՈՍԿԵ ԴԻՎԱՆ հեքիաթագիտական հանդես, պրակ 4, 2012-2013, էջ 58-59: