Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու քույր
ԺանրԷպիկական
Ձևվեպ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1872 թ.
ՎիքիդարանԱմալյա Մարկոսյան/Ավազարկղ3

Երկու քույր (Ղազարոս Աղայան)[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին լույս տեսավ Աղայանի «Երկու քույր» վեպը, որը նրա արձակի մեջ բացառիկ կարևորություն ներկայացնող գործ է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղ․ Աղայանի գեղարվեստական արձակի լավագույն նմուշներն են «Արություն և Մանվել» ու «Երկու քույր» (1872) վեպերը: Այս վեպերով հեղինակը անդրադառնում է ժողավրդի լուսավորությանը, նահապետական բարքերի դաժանությանն,  հասարակ գյուղացիների մղած սոցիալական պայքարին։ «Երկու քույր» վեպի սյուժեն նախնական ձևով հանդիպում ենք «Արություն և Մանվել» վեպում, որտեղ՝ «Վիպական անցքեր» գլխում Մանվելի քույր Հոռամսիմը Արությունի քրոջը՝ Օսանին, ցավակցաբար հաղորդում է «գյուղից ստացած մի տխրալի լուրի մասին», թե ինչպես իրենց գյուղում մի երիտասարդ ինքնասպան է եղել: Այդ ինքնասպանության հանգամանքները հիմնականում նույնն են երկու վեպերում: Հիմնական տարբերությունն այն է, որ «Արություն և Մանվելում» արտահայտված սիրո ողբերգական պատմությունը որևէ չափով չի առնչվում գյուղի սոցիալական կյանքի հետ: Եվ ահա իրեն ծանոթ այս սյուժեն մշակելիս Աղայանն ընդարձակել է այն՝ սիրային կենցաղագրական գիծը զուգահեռաբար միացնելով  մի նոր գծի՝ գյուղի սոցիալական-հողային  հարաբերությունների, դասակարգային հակասությունների ու պայքարի պատկերման հետ:

Վեպի հերոս Արզումանը մոր մինուճարն որդին է։ Չունի հարստություն, բայց քաջ է ու անվեհեր։:  Արզումանը և ուրիշ տղաներ գիշերներն իրենց  «համեղ վրեժն են լուծում» գյուղի տերերից՝ թալանելով նրանց ու իրենց համար համեղ խորտիկներ ձեռք գցում: Վիպական գործողությունները ևս նման կերպ են սկսվում։ Աշնանային մի օր ձորամիջում կրակ էին վառել ութ հաստաբազուկ տղամարդիկ: Նրանք որոշում են խորոված անել այդ կրակի վրա, իսկ անհրաժեշտ պարագաներն ու խոզը պետք է գողանային կողքի գյուղից: Այդ երիտասարդների մեջ էր նաև Արզումանը: Նա տղաներից մեկին պատմում է իր երազը: Երազում նա ուներ գեղեցիկ սպիտակ ձի: Այդ ձին քշում էր գյուղում և ամենքի ուշադրությունն իր վրա էր: Ամբոխի միջից իրեն էր նայում նաև Հերիքնազը՝ իր սիրած աղջիկը: Հանկարծ ձիու աչքերը կուրանում են և նա մտնում է ամբոխի մեջ: Երկու հոգի ընկնում են ձիու տակ, իսկ ինքը բերանքսիվայր ցած է ընկնում ձիուց:

Վիպական կոնֆլիկտը սկսվում է այն հատվածից, երբ գիշերվա հաջող որսից հետո Արզումանը ու իր ընկերները հաջորդ օրը բարձրանում են Ճաղարանց Թաթոսի տափը, որ քյոխվի՝ Արզումանին բաժին հանած մասը վարեն: Ճաղարանց Թաթոսը գյուղի կեղեքիչներից էր, ով սուտ վկայություններով օգուտ էր բերում իր նմաններին ու ինքն էլ դրանից մասն ունենում, ինչի մասին ընթերողը տեղեկանում է Սարգիս բիձու «Միջանկյան պատմություն (ով ուզենա, կարող է չկարդալ)» վերնագրված հատվածից: Ճաղարանց Թաթոսը չէր կարող հանդուրժել այդ քայլը`չնայած իրականում այդ հողը եղել է հենց Արզումանենց հողը, որը կեղտոտ ձևերով ձեռք է գցել  Թաթոսը: Արզումանի դեմ կռվի են դուրս գալիս Թաթոսի որդիներն ու թոռները՝ մեկ տասնյակից ավելի մարդ: Կռվին ընթացքում Արզումանը սպանում է Թաթոսի երեք որդիներին, մի քանիսին ծանր վիրավորում, մնացածին էլ հաջողվում է փախչել: Փախուտի է դիմում նաև ինքը: Վիճակն ավելի է սրվում, երբ Արզումանի սիրած աղջկան՝ Հերիքնազին, ասում են, թե Ճաղարանց Թաթոսը մտքում դրել է նրան իրեն հարս տանի: Ճիշտ է, վիպական գործողություններում այս խնամխոսությանը այդպես էլ ականատես չենք լինում, բայց հեղինակը այդ ամենը Մարիամի բերանով ասում է երկու պատճառով․ նախ վիպական կոնֆլիկը ավելի սրելու, բացի այդ՝ ցույց տալու նաև սոցիալականի անմիջական անդրադարձը մարդու անձնական երջանկության վրա: Արզումանը անկեղծորեն սիրում է Հերիքնազին, բայց նա նաև սիրում է իր արժանապատվությունը, որը նրան թույլ չի տալիս աչք փակել սոցիալական այն անարդարության վրա, որի պատճառը ճաղարանց Թաթոսն է: Այդ նույն սերն ու արժանապատվությունն են, որ դրդում են Արզուանին ամեն գնով ամուսնանալ Հերիքնազի հետ՝ չցանկանալով անգամ մտածել, որ նա կարող է ուրիշին պատկանել: Փախուստի ընթացքում Արզումանը կարողանում է մի անգամ գալ և գիշերը թաքուն հանդիպել Հերիքնազին: ՆաՀերիքնազին հորդորում է չերկնչել և կամքին հակառակ ամուսնանալ։ Հերիքնազը նրան խոսք է տալիս, որ չի ամուսնանաա, քանի որ ողջ աշխարհը չի փոխի Արզումանի սիրո հետ: Դրանից հետո նրանք երկուսով նշանվում են Հերիքնազենց տան մի սենյակում՝ օջախի մոտ: Նշանդրությունից հետո անցել էր արդեն հինգ ամիս: Հերիքնազն ու Արզումանն իրար չէին տեսել այդ ընթացքում: Հերիքնազի համար շատ մարդիկ խնամախոս են գնացել և մերժված ետ դարձել: Վարդավառի շաբաթ օրն էր: Մարիամն ու Հերիքնազը աղջիկների հետ սար էին բարձրացել: Հերիքնազը նրանցից ետ էր մնացել, քարին նստած մտածում էր, երբ այդ պահին նրա մոտով անցնում են ձիավորներ և մոտենում Մարիամին ու աղջիկների խմբին: Նրանց մեջ Արզումանն էր, ով Մարիամի հետ մի քանի բառ է խոսում և հեռանում: Հերիքնազն արդեն տասնութ տարեկան էր, երբ հիվանդանում է: Նա իր կյանքում այդպես հիվանդացած չկար: Մարիամն ու Արզումանը հանդիպում են իրար աղբյուրի մոտ և Արզումանն ասում է, որ ցանկանում է վերցնել Հերիքնազին և հեռանալ: Մարիամը տալիս է իր համաձայնությունը, բայց միայն այն ժամանակ, երբ լավանա Հերիքնազը: Ու հանկարծ նրանց տեսնում են տավարարածները: Արզումանը հասցնում է փախչել, բայց նրան ճանաչում են ու մարդկանց մեջ շշուկներ են տարածվում: Այդ շշուկները հասնում են Շամիրին: Հերիքնազը ոչ միայն չլավացավ, այլ ավելի սրվեց նրա հիվանդությունը: Նրան խնամում էր Մարիամը, ով այդ ժամանակ շատ էր փոխվել դեպի իր ամուսինն ու արդեն նրան ջերմ էր վվերաբերվում: Չորս ամիս էր Մարիամը հղի էր ու երեխան փոխել էր նրան: Իսկ Շամիրը, ով արդեն գիտեր Մարիամի ու Արզումանի տեսակցության մասին, սկսել էր կասկածել, որ իր կինն իրեն լավ է վերաբերվում, որպեսզի ծածկի իր դավաճանությունը: Դրանից հետո Շամիրը երեք օր միտումնավոր անհետանում է ու, երբ Մարիամը գնում էր երեկոյան Արզումանի մոտ, որ նրան տեղեկություն տա Հերիքնազի մասին, Շամիրը բռնում է նրան ու տանում անտառ: Անտառում նա սպանում է Մարիամին, հետո նրան գոտով կախում ծառրց, որ վերացնի սպանության հետքերը: Առավոտյան, երբ գտնում են Մարիամի դին, տեսնում են նրա ոտքերի մոտ անշնչացած Հերիքնազին: Հերիքնազը գտել էր քրոջը բոլորից շուտ և նույն պահին մահացել: Շամիրին արդեն ասել էին, որ իր կինն անմեղ է ու երբ առավոտյան մի անմեղ զոհի փոխարեն տեսնում է երկուսը, խելագարվում է և իրեն ցած նետում ձորից: Երկու քույրերին թաղում են իրար մոտ: Արզումանը իմանում է, որ իր պատճառով է եղել դժբախտությունը։ Նա չի կարողանում համոզել քահանային թաղման կարգ անել։ Վերջինս պնդում էր, որ ինքնասպան եղած մարդուն ինքը չի կարող եկեղեցական կարգով հուղարկավորել։ Երկու քույրերին թաղում են մեկ փոսում։ Ալեքսանը, գրկած հողաթումբը, դառնաղի լացում է, անիմաստ համարում հետագա կյանքը և ինքնասպան լինում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիամ
  • Հերիքնազ
  • Արզուման
  • Շամիր
  • Թաթոս
  • Մարտիրոս
  • Կիրակոս
  • Շողակաթ
  • Հոռոմ
  • Մագթաղ
  • Դախունց Թելլու
  • Հանես
  • Վարդան
  • Մինաս
  • Խաչատուր
  • Սարգիս

Գաղափարական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանի «Երկու քույր»-ը նշանակալից էր թե՛ հեղինակի ստեղծագործական կյանքում, թե՛ 70-ական թվականների հայ գրականության մեջ: Վեպում հեղինակը պատկերել է քայքայվող գյուղի աշխատավոր գյուղացիների ծանր վիճակը: Չնայած նրան, որ վեպն ավարտվում է դրական հերոսների կործանմամբ, կարևոր է այն, որ հեղինակը ցույց է տալիս աշխատավորի ինքնագիտակցության արթնացումը, նրա պայքարելու վճռականությունը: Վեպում կարևոր է հողի հարցը, որի պայքարը անկազմակերպ ու անհեռանկարային է: Աղայանի «Երկու քույր» վեպն ունի իր արժանի տեղը հայ քննադատական ռեալիզմի պատմության մեջ: Արզումանի կերպարով «Երկու քույր»-ը հաստատում է գյուղացիական պայքարի գաղափարը՝ այդպիսով նշանավորելով գրողի ստեղծագործական առաջընթացը[1]:

Աղայանը գյուղում եղած բոլոր չարիքների հիմքը տեսնում էր հետամնացության մեջ և միակ լուծումը տեսնում էր լուսավորության մեջ, «Երկու քույր» վեպում սոցիալական հարցերի ավելի խոր ըմբռնման հասավ: 60-70-ական թվականների անդրկովկասյան գյուղի սոցիալական պատկերը «Երկու քույր» վեպում Աղայանը տվել է մեծ վարպետությամբ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լալախանյան, Սոֆիկ (1980). Ղազարոս Աղայան, կյանքը և ստեղծագործությունը. Երևաան: Լույս. էջ 6.
  2. Մուրադյան, Հրայր (1941). Ղազարոս Աղայան. (Կյանքը և գործը). Երևան: Հայպետհրատ. էջեր 45–46.