Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգուն վրա հասավ
Ժանրէպիկական
Ձևնովել
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԱմալյա Մարկոսյան/Ավազարկղ1

«Հոգուն վրա հասավ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոգուն վրա հասավ», հայ գրող Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը սկսվում է ձմեռային օրերից մեկի նկարագրությամբ: Նախշքար Դավիթը գնում էր տուն: Նրա հագուստը ամբողջությամբ ծածկված էր ներկերի բծերով, որոնց մեջ գերակշռում էր սպիտակ գույնը: Նա քայլում էր անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր: Նա ոչինչ չէր զգում՝ բացի ոգելից խմիչքի ծարավից, որը տանջում էր նրան: Արդեն երեք շաբաթ էր, որ աշխատանք չուներ, որովհետև ձմեռ էր, ոչ մեկ տուն չէր կառուցում կամ վերանորոգում: Ամռանն ու աշնանը աշխատած գումարը վաղուց էր ծախսել, իսկ այսօր առաջին անգամն էր, որ չէր խմել ո՛չ օղի, ո՛չ գինի: Մինչև այդ օրը խմիչքն ապառիկով էր վերցնում, իսկ հիմա էլ չէին տալիս, որովհետև պարտքը դեռ հետ չէր տվել: Տանն էլ այլևս չուներ մի այնպիսի իր, որ կարողանար վաճառել: Տունը դատարկ էր, կինն ու երեխաները՝ սոված: Հիմա նա տուն էր վերադաառնում ամեն ինչի ու ամենքի նկատմամբ,չարացած, որովհետև հույս չուներ, որ գոնե վաղը կամ մյուս օրը կգտներ խմելու մի հնար: Նա գնաց տուն: Դուռը բացեց խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ, և երբ նա փակում էր դոուռը, հայրը մի հարված հասցրեց երեխայի գլխին: Երեխան ոչինչ չպատասխանեց, կռացավ ու ձեռքերով պահեց գլուխը. սպասում էր հաջորդ հարվածին, բայց այդ անգամ հայրը բավականացավ միայն մեկով: Դավիթը սկսեց գոռգոռալ ու վատաբանել ընտանիքի անդամներին, բայց կինը նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից: Նրա համար արդեն սովորական էին դարձել ամուսնու կռիվներն ու հայհոյանքները: Կնոջ միակ պատասխանն անտարբերությունն ոու լռությունն էր լինում միշտ, որպեսզի ավելի չբարկացնի ամուսնուն: Այն ժամանակվանից, ինչ Մային ոտք էր դրել ամուսնու տուն, միայն ծեծ ու հայհոյանք էր տեսնում: Սակայն դա տանելի կլիներ նրա համար, եթե ամուսինը գոնե երեխաների հոգսը քաշեր: Նա վաստակածը վատնում էր միայն իր ուտելու և խմելու վրա, այդ պատճառով էլ նրա չլինելը կնոջն ավելի ձեռնտու կլիներ: Մային աշխատում էր անդադար, կատարում էր ամեն տեսակ աշխատանք, որը նրան հալ ու մաշ էր արել: Մի փոքր էլ գոռգոռալուց հետո հոգնեց ու պառկեց Դավիթը, սակայն պառկած տեղն էլ հանգիստ չէր մնում, անընդհատ դես ու դեն էր պտտվում: Նրա գլխում մի միտք ծնվեց: Նա բացեց պահարանի դուռը, որը լիքն էր խմիչքի դատարկ շշերով, վերցրեց մի շիշ, որի մեջ լցրեց ջուր և սկսեց խմել: Ջուրը մի փոքր օղու համ էր ստացել, բայց դա բավարար չէր նրան: Հետո տուն վերադարձավ Ակոբը՝ նրանց որդին, ով ութ տարեկան էր: Նա նոր էր վերադառնում խանութից:Ակոբին տվել էին պղնձագործի մոտ մի տարի անվարձ ծառայելու, որպեսզի արհեստ սովորի: Երեխան ուրախ էր, որովհետև գումար էր վաստակել առաջին անգամ: Մային ասաց, որ պահի գումարը, որպեսզի հաց առնեն, բայց Դավիթը սոված գայլի պես հարձակվեց երեխայի վրա, վերցրեց նրա ձեռքից գումարն ու դուրս վազեց տնից: Երբ Մային ուշքի եկավ, տեսավ, որ Ակոբը լաց է լինում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ
  • Մայի
  • Ակոբ
  • Երեխաներ

Գաղափարական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղի կյանքին բնորոշ երևույթն այն է, որ ամենօրյա թշվառ վիճակը, կարիքն ու աղքատությունը սպանում են մարդկային շատ հատկանիշներ, նրանք դառնում են մի իսկական չարիք իրենց հարազատների գլխին: Երևույթի խտացումը «Հոգուն վրա հասավ» նովելն է: Եթե նախորդ նովելներում առկա էր տիպական հանգամանքների և տիպական բնավորությունների համադրությունը, ապա այս գործում ավելի արտահայտիչ է դառնում հոգեբանական ռեալիզմի առանձնահատկությունը. միջավայրն ու այն ներկայացնող պարագաները դառնում են երկրորդական, շեշտադրվում են հերոսի հոգեկան ապրումները: Նախշքար Դավիթի աշխատանքը ժամանակավոր է, և ընտանիքը պահելու անկարողությունը նրան դարձնում է հարբեցող: Այս ուղին քայլ առ քայլ ընտանիքի հոգսերին անտեղյակ արհեստավորին հասցնում է կնոջ ու երեխաների համար մի իսկական բռնակալի վիճակի: Այսպես ոչ միայն արհեստավորների, այլև մտավորականների մի ամբողջ խավի կամ միջին դասի բնորոշ է դառնում անհեռանկարայնությունը: Աղբի ու փոշու մեջ կորած թաղը ամբողջացնում է հերոսի ներքին փոթորիկը. «սիրուհու պես տենչալի և մահվան չափ անդիմադրելի» խմիչքի կարոտը, գինեվաճառի մերժումը կարծես նրա էությունը դուրս էր հանել բանականությունից: Ցրտի ու սովի մեջ տանջվող ընտանիքը չկա նրա համար, բռունցքով խփում է դուռը բացող աղջկա գլխին, ով հավի պես կուչ է գալիս դռան ետևում, հայհոյում կնոջը, պառկում ու ելնում, այս ու այն կողմ գնում խելագարի պես, խմիչքի շիշն է ջրով ողողում ու խմում, բայց ոչինչ չի հագեցնում նրա՝ խմիչքի նկատմամբ ունեցած անհագ ծարավը: Հոգուն վրա է հասնում իր վարպետից առաջին վարձը ստացած տղան, որը ցանկանում էր ուրախացնել մորը, իսկ փողը հափշտակում ու դուրս է վազում հայրը[1]:

Ծանոթագրությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Երևան: ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջեր 191–192. {{cite book}}: line feed character in |title= at position 19 (օգնություն)