Մեր թաղը (պատմվածաշար)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Մեր թաղը», Նար-Դոսի նովելաշարը, որը գրվել է 1889 թվականին։
(Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թվական) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը»[1] (1889–1890 թվականներ) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»)։
Մեր թաղը | |
---|---|
Հեղինակ | Նար-Դոս |
Ժանր | նովելաշար (նովելների շարք) |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 110 |
Հրատարակիչ | Լույս |
Հրատարակման տարեթիվ | 1889 |
Վիքիդարան | Մեր թաղը |
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարթա՝ գլխավոր հերոսուհի
- Թորոս՝ Մարթայի հայրը
- Գրիգոր՝ գրբաց
- Օսան՝ Թորոսի հարևանուհին
- Դարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականը
- Ցական՝ Օսանի որդին
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքում ներկայացվում է ծայրամասում գտնվող մի թաղ։ Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր։ Նրա կինը մահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային։ Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը։ Ամբողջ օրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու։
Գարնան վերջերին մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն։ Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սև հագուստ կարի սգավորների համար։ Հայրը նրանից շուտ էր տուն վերադարձել, երբ լսում է Մարթայի ճիչը։ Զրույցից պարզ է դառնում, որ աղջիկը տեսել էր, թե ինչպես են Դարչոյի մեռելահացի միսը շներն ու կատուները ծվատում, քրքրում և վախեցել էր։Նրա աչքին նորից այդ տեսարանն էր հայտնվել այդ պատճառով էր ճչում։ Հայրը հանգստացնում է Մարթային, բայց մի օր էլ տեսնում է, թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը։ Այդ մասին իմանում են Թորոսի բոլոր ազգականներն ու հարևանները։ Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել։ Խորհրդակցությունը նախագահում էր Պետոյի այրի կինը՝ Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային։ Սկզբում գրբացը սկսում է կարդալ «Սողոմոնի գրքից» աղոթքներ, որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա փորի մեջ սատանա է մտել, որովհետև մորթել են մատաղի համար նախատեսված կենդանուն։ Այդ պատճառով էլ աստված բարկացել և պատժում է անմեղին, որ մնացածի համար դաս լինի։ Ապա կանչում է մի երեխայի և նրանից ջուր ուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ։ Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանում տանից, և սկսում է մաթրախով ծեծել Մարթային։ Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Ցականը, ով խայտառակելով դուրս է հանում սուտասան գրբացին և նրանից ետ վերցնում Թորոսից կորզած գումարը։ Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից մահանում է։ Նրան շուտով հետևում է նաև հայրը։ Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով։ Մռայլ մթնոլորտի ծանր մղձավանջը հակված է ցրելու գրբացին ու նրա քայլերին դեմ «թաբախ ման ածող Ցականի» ընդդիմացող կերպարը, որը, սակայն, ոչինչ չի կարող փոխել այս միջավայրի հավիտենական անշարժության մեջ[2]։
Ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը ներկայացնում է ժամանակի տիրող անգրագիտությունը, անտեղյակությունն ու մարդկանց ծանր կացությունը։ տգիտություն էր տիրում ոչ միայն այդ տանը, այլև ամբողջ թաղամասում․ անասելի պայմաններ և այս ամենը հանգեցնում է մարդկային կորուստների։ Մարթայի նախապաշարվածությունն այն աստիճանի էր հասել, որ նա հավատում էր դևերի, սատանաների գոյությանը։ Այսպիսի խառնվածքի հոգեկան տեղաշարժի երկրորդ մակարդակը ամեն մի մանրուք հիվանդագին սրվածությամբ ընկալելու հակումն է,որի ակունքը նրա անբնականորեն զարգացած սնոտիապաշտ երևակայությունն է[3]։
Նար-Դոսը ոչ միայն այս պատմվածաշարում, այլև իր մի շարք գործերում (օր․՝ «Նեղ օրերից մեկը») նկարագրում է հասարակության անելանելի վիճակն ու կրթված չլինելու հետևանքը՝ այս պարագայում սնահավատությունը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկեր. Երևան: «Սովետական գրող». 1977. էջ 13-32.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Սաֆարյան, Վազգեն. «Գրողի եվ կերպարի անհատականությունը». էջեր 250–252.
- ↑ Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 251.
Սաքուլն ուխտ գնաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաքուլ՝ գլխավոր հերոս
- Նատո՝ Սաքուլի կինը
- Ազի՝ Սաքուլի մայրը
- Սերգեյ Ստեփանիչ՝ Սաքուլի ծանոթը
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուրգար Սաքուլը կամաց բաց է անում դուռը և ներս մտնում։ Նրա կինը՝ Նատոն լվացք էր անում։ Սաքուլը գնում և պառկում է թախտի վրա, կնոջը խնդրում է երկու վերմակով ծածկել իրեն, որտեղից կինը հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում։ Սաքուլը երկար ժամանակ հիվանդ էր և իր ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ։ Այժմ գնացել էր բժշկի, իսկ հիվանդանոցում տասը չայի գումար էին ուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել տուն։ Դուռը բացվում է և ներս է մտնում Սաքուլի մայրը։ Նատոն Սաքուլին և Ազիին պատմում է իր տեսած երազի մասին, որից հետո Ազին գնում է գրբացի մոտ։ Տուն վերադառնալուն պես Ազին հայտնում է, որ գրբացն ասել է, թե Սաքուլը պետք է գնա Թելեթի ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու դռան մոտ։ Երեկոյան Սաքուլը գնում է Սերգեյ Ստեփանիչի մոտ և նրանից պարտքով գումար խնդրում, իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում։ Երկու օր արևոտ եղանակ է անում, իսկ երրորդ օրը ուժեղ քամի է բարձրանում և անձրևում է։ Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն։ Ճանապարհին Սաքուլը գանգատվում է ցավերից, իսկ տուն գալուն պես մահանում։
Հոգուն վրա հասավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիթ՝ գլխավոր հերոսը
- Մայի՝ Դավթի կինը
- Ակոբ՝ Դավթի և Մայիի տղան
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռնամուտ օրերից մեկն էր։ Նաղշքար Դավիթը գնում էր տուն։ Այդ օրը Դավիթը մի գրամ անգամ չէր խմել, այդ պատճառով շատ վրդովված էր։ Նույնիսկ գինետանը նրան պարտքով գինի չէին տվել։ Տուն հասնելուն պես սկսում է հայհոյել կնոջը, ով նստած կար էր անում, ապա ծեծում է աղջկան։ Տուն է մտնում Ակոբը և հայտնում մորը, որ մի քիչ գումար է վաստակել։ Գումարի անունը լսելուն պես Դավիթը թռչում է տեղից, վերցնում գումարը, իսկ ընդդիմացող կնոջը ծեծում։
Հոպոպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասատուր՝ գլխավոր հերոսը
- Բագրատ՝ Ասատուրի հարևանը
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր վերադառնում։ Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում է Հոպոպ։ Մեկ րոպե հետո ամբողջ փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ։ Երբ տուն է հասնում, տղայից իմանում է, որ կինը գնացել է հարևան Բագրատի տուն։ Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել։ Ասատուրը մի գավաթ ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջ է իր երջանկությունը։ Վեճի ժամանակ կինը վերցնում է գավաթը և վազում դուրս։ Երբ կինը զգում է, որ ամուսինը իրեն է հասնում, բաժակը գցում է գետնին և կոտրում։ Այդ տեսնելով Ասատուրը մի քար է վերցնում և շպրտում է կնոջ վրա, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում։
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անան՝ գլխավոր հերոսուհին
- Յագոր՝ Անանի ամուսինը
- Հոռոմսիմ՝ Յագորի մայրը
- Հեղնար՝ Անանի տատը
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառվա մութ երեկո էր։ Անանը տանը գործ էր անում։ Հանկարծ տուն է մտնում Անանի սկեսուրը՝ գիժ-Հոռոմսիմը։ Սկզբում սկսում է անիծել, ապա գնում է և սկսում հաշվել շաքարամանի մեջ եղած շաքարները։ Հաշվելուց հետո նկատում է, որ շաքարամանից երկու կտոր շաքար է պակասում։ Մոտենում է Անանին և սկսում իր սուր եղունգներով բռնել նրա մարմնի տարբեր մասերից։ Անանը ցավից ճչում է և ընկնում։ Որոշ ժամանակ անց գնում է իր տատի՝ Հեղնարի տուն, ով նստած ձմերուկ էր կերակրում իր մյուս թոռներին։ Իմանալով կատարվածի մասին, Հեղնարը թոռանը չի թողնում գնալ տուն։ Ներս է մտնում Յագորը և սպառնում կնոջը։ Բայց կինը ընդդիմանում է։ Յագորը բռունցքով հարվածում է կնոջը, որն էլ վերջինիս մահվան պատճառ է դառնում։
Սև փողերի տոկոսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարան՝ գլխավոր հերոսուհին
- Արտեմ՝ Մարանի որդին
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր էր մթնել, երբ պառավ Մարանը պառկում է քնելու։ Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում, արդյոք այդտեղ են իր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին։ Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից։ Հանկարծ մի օր էլ վերադառնում է նա և մորը մի քանի սև փող տալիս։ Մայրը շատ է ուրախանում տեսնելով որդուն։ Մի քանի օր հետո կրկին անհետանում է։ Հանկարծ մի գիշեր կրկին վերադառնում է։ Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը։ Գիշերը Արտեմը վերցնում է հավերին և տանից հեռանում։ Երբ Մարանը նկատում է, որ որդին տարել է հավերին, արդեն շատ ուշ է լինում։
Ադամամութին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շուշան՝ գլխավոր հերոսուհին
- Կարապետ՝ Շուշանի ամուսինը
- Սոնե՝ Շուշանի դուստրը
- Սեդրակ՝ Շուշանի որդին
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշնան մի երեկո էր։ Շուշանը ամբողջ մարմնով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա։ Նա երկունքի մեջ էր։ Նրա որդին՝ Սեդրակը, վաղուց էր հեռացել տանից, իսկ ամուսինը երկար ժամանակ տուն չէր վերադառնում աշխատանքից։ Աշնան քամին ոռնում էր դրսում։ Տանը Շուշանի կողքին պառկած էին երկու փոքրիկները։ Հանկարծ տուն է գալիս Սոնեն, իր հետ բերելով հաց և պանրի փշրանքներ։ Երեխաները տեսնելով նրան ուրախանում են։ Սոնեն մի կտոր հաց ու պանիր է տալիս նրանց, իսկ ինքը վերցնում է հացի ամենամեծ կտորը և պանրի հետ ուտում։ Կուշտ ուտելուց հետո երեխաները քնում են։ Այնինչ մայրը տանջվում էր երկունքի ցավերի մեջ։ Ադամամութին Սոնեն մոր ոտքերի արանքը տեսնում է մի փոքրիկ մանուկ։ Մայրը ձեռքերով բռնել էր մանկան կոկորդից և փորձում էր խեղդել նրան։ Սոնեն հանկարծ ճչաց, չիմանալով ուրախությունից, թե սարսափած այն բանից, ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկան հետ։