Մասնակից:Ամալյա Մարկոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Եթե իմ գրածների մեջ կան բաներ, որոնց էլի քիչ ու միչ հավանում եմ, դրանք հասարակ ժողովրդի կյանքից փոքրիկ պատկերներ են, որոնց ինքս ականատես եմ եղել»
- Նար-Դոս

Ադամամութին (Նար-Դոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամամութին
Ժանրէպիկական
Ձևպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1898


«Ադամամութին», Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է: «Մեր թաղը» նովելաշարը Նար-Դոսի այն քիչ գործերից է, որ հեղինակը հավանել է, և պատճառը կոնկրետի և ընդհանուրի հարաբերությամբ տիպական հանգամանքների և բնավորությունների գեղարվեստական ամբողջացումն է: Նար-Դոսը ընդհանրացրել է թաղի արհեստավորական կյանքին բնորոշ երևույթներ՝ մարդկային ճակատագրերի վրա թողած իրենց ազդեցություններով[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը սկսվում է Շուշանի արտաքին տեսքի նկարագրությամբ: Նա մի պստիկ, լղար կին էր, ով կուչ էր եկել խրճիթի մի անկյունում: Դա մի մեծ խրճիթ էր, որը երբեմն տանտիրոջ կթան կովերի համար գոմի տեղ էր ծառայում: Ընտանիքն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ: Ընտանիքի հայրը՝ Կարապետը, ղասաբների տավարն էր պահում, շաբաթներով տուն չէր գնում, և ընտանիքի ամբողջ հոգսը մնացել էր Շուշանի վրա: Նա ուներ չորս երեխա և գտնվում էր երկունքի ցավերի մեջ: Շուտով լույս աշխարհ էր գալու հինգերորորդ երեխան: Երեխաներց ամենամեծը տղան էր, ում հայրը տվել էր մանրավաճառի մոտ աշակերտ: Նա ստանում էր շաբաթական 20 կոպեկ, սակայն մի քանի օրից թողեց արհեստն ու փախավ փողոցային տղաների հետ, իսկ հետո հայրը որդուն տեսավ ոստկանի հետ ոստիկանատուն գնալիս. ձերբակալվել էր գողության համար: Աշնանային մի ցուրտ օր էր: Երեխաներից երկուսը, որոնցից մեկը երեք, մյուսը չորս տարեկան էր, նստած էին իրար մոտ, Շուշանը տնքում էր ցավից: Հանկարծ դուռը բացվում է, և ներս է մտնում 7-8 տարեկան մի աղջիկ: Սոնեն էր, ով հաց էր բերել երեխաների համար: Նա հացը բերել էր իրենց հարևան մի հարուստ ընտանիքից, ուր հաճախ գնում էին ինքն ու մայրը, մի քանի կենցաղային գործեր կատարում և վաստակում իրենց օրվա ապրուստը: Երեխաներն արդեն քնել էին, իսկ Շուշանի ցավերն ու տանջանքները դեռ շարունակվում էին: Մենակ էր, օգնող չուներ: Երկու երեխաներին էլ ունեցել էր առանց «տատմոր» օգնության, որովհետև աղքատ էր: Ադամամութին Սոնեն արթնացավ, ու նրան տարօրինակ թվաց այն, որ դեռ լամպը վառվում էր, հետո տեսավ մորը, ով, լաթերի մեջ փաթաթված, տարօրինակ շարժումներ էր անում, և լսվում էր մի այնպիսի ձայն, կարծես կատու էր մլավում: Երբ ավելի մոտեցավ, տեսավ մոր մոտ մի փոքրիկ երեխայի: Մայրը կռացել էր երեխայի վրա և խեղդում էր նրան՝ կրկնելով. «Ի՞նչ եմ անում... ի՞նչ եմ անում... քիչ ունե՞մ... քե՞զ ոնց պահեմ... քե՞զ ոնց պահեմ...[2]»: Մանկան ձայնն այլևս չէր լսվում: Սոնեն հանկարծ ճչաց, ինքն էլ չէր իմանում՝ ուրախանա, որ երեխա է ծնվել, թե սարսափի մոր արարքից:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շուշան
  • Կարապետ
  • Սոնե
  • Երեխաներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (PDF). Երևան: ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 189. {{cite book}}: line feed character in |title= at position 19 (օգնություն)
  2. Երկեր. Երևան: Սովետական գրող. 1977. էջ 95. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)