Մասնակից:Աղվանյան Արարատ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիրոլ (անգլ.՝ Dirol), առանց շաքարի մաստակի ապրանքանիշ, նման է բարձիկի, դիտարկվում է որպես ատամնաբուժական։ Արտադրվում է «Dirol Cadbury» ՍՊԸ կողմից։ Գործարանը գտնվում է Մեծ Նովգորոդի Չուդովո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրոլ մաստակը հայտնվել է 1968 թվականին և արտադրվել «Bagger-Sorensen & Co» ընտանիքին պատկանող դանիական «Dandy» ընկերության կողմից։ 1993 թվականին ապրանքանիշը ներկայացուցչություն է բացել Մոսկվայում և սկսել իր արտադրանքը վաճառել Ռուսաստանում[1][2][3][4]:

1999 թվականից Դիրոլն ինքնուրույն արտադրվում է Մեծ Նովգորոդի «Dirol» գործարանում։ 2002 թվականին «Cadbury Schweppes»-ը ձեռք է բերել «Dandy» ընկերությունը։ 2003 թվականի օգոստոսին Չուդովո քաղաքում երկու գործարանների՝ «Dirol» և «Cadbury Schweps» հրուշակեղենի գործարանների միավորումից հետո, ստեղծվել է «Dirol Cadbury» ընկերությունը[4][5][6]։ 2013 և 2016 թվականներին ընկերությունն իրականացրել է ռեբրենդինգ, որի արդյունքում փոխվել են փաթեթավորման դիզայնը և տարբերանշանը[7][8]։

Շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին «Business Analytics Europe Limited»-ի կողմից իրականացված հետազոտությունը կենտրոնացած էր մաստակների ռուսական շուկայի հիմնական միտումների ուսումնասիրության վրա: Դրանցից հետևում է, որ 1999-2000 թվականներին Դիրոլը շուկայի մասնաբաժնի չափով զիջում էր միայն Orbit-ին։ 1999 թվականի նոյեմբերին «Dirol Wild Berry» մաստակի մասնաբաժինը կազմում էր 6,3%, սակայն 2000 թվականի հունվարից այն նվազել է մինչև 1%: «Dirol Arctic Air»-ը 2000 թվականին զբաղեցնում էր շուկայի մոտ 5%-ը: 2000 թվականին հայտնվել են «վեց բարձիկ պարունակող» «Dirol Kid's Banana» և «Dirol Kid's Cola» մաստակները: Քանի որ շուկայում բանանի և կոլայի համով այլընտրանքներ չկային, այդ ապրանքների և «Stimorol»-ի 2 տեսակի ընդհանուր բաժինը (նույնպես պատկանում է «Dandy Distribution»-ին) գերազանցում էր 9,5-ը[9]։ «Romir» հետազոտական ​​հոլդինգի տվյալներով՝ «Dirol» ապրանքանիշը երկրորդ տեղն է զբաղեցրել մաստակների ռուսական հատվածում։ Նրա մասնաբաժինը 2011 թվականի դրությամբ կազմում էր շուկայի 44%-ը[10]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիրոլ ցրտաշունչ անանուխ
  • Դիրոլ սառցե անանուխ
  • Դիրոլ անանուխի քնքշություն
  • Դիրոլ մարախուայի համով
  • Դիրոլ անանուխի համով
  • Դիրոլ անանուխի և կիտրոնի բալասան
  • Դիրոլ ձմերուկի և սեխի կոկտեյլ
  • Դիրոլ ձմերուկի թարմություն
  • Դիրոլ կոկոսի և ելակի համով
  • Դիրոլ սպիտակ անանուխի համով
  • Դիրոլ սպիտակ ելակի համով
  • Դիրոլ ելակի և կեռասի համով
  • Dirol bubble fresh
  • Dirol colors XXL մրգային տեսակներ
  • Dirol colors XXL անանուխի տեսականի
  • Dirol X - fresh ձմերուկի սառույց
  • Dirol X - fresh սառցե մանդարին
  • Dirol X - fresh հապալաս և ցիտրուս
  • Dirol 60 րոպե անանուխի թարմություն
  • Դիրոլ արևադարձային մրգեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dirol X-Fresh вышел на российский рынок». Sostav.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-01-15-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Dirol». Unipack.ru. 2020-03-10. Արխիվացված է օրիգինալից 2021-02-06-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «"Кэдбери" намажет жвачку шоколадом». dp.ru. Վերցված է 2020-03-10-ին.
  4. 4,0 4,1 Official Gazette of the United States Patent Office : журнал. — 1969. — № 864.
  5. «Russia: Cadbury's factory near Novgorod to cut staff due to falling demand for its products». Upakovano.ru. Վերցված է 2020-03-10-ին.
  6. «Обзор российского рынка жевательной резинки». Advertology.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Dirol меняет дизайн упаковки и логотип». Sostav.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-08-15-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Uniqa C.E. заставило Dirol «улыбаться»». Sostav.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Исследования компании «Бизнес Аналитика Юроп Лимитед»». HR-Portal.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-02-08-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Поделенная резинка». Экономика и Жизнь. Արխիվացված է օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2020-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]