Մասնակից:ԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1914թվականի ոգոստոսի 1-ից սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:Կովկասում ռազմական գործողությունները սկիզբ առան հոկտեմբերի 30-ին:Կովկասյան ռազմաճակատն ուներ 720կմ երկարություն և ձգվում էր Սև ծովից մինչև Ուրմիա լիճ:Թուրքերն այս ճակատում կենտրոնացրել էին 300հազար,իսկ ռուսները՝ 200 հազար զորք:Թուրքական բանակի գլխավոր հրամանատարն էր Հայոց մեծ եղեռնի կազմակերպիչներից մեկը՝Էնվեր փաշան,որի պլանների մեջ մտնում էր իրականացնել պանթուրքիստական հիմնական ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանի պետություն,որը պետք է ձգվեր Բալկանյան թերակղզուց մինչև Չինաստան և Արևելյան Սիբիր:Ցարական կառավարությունը 1914թվականի հուլիսի 23-ին որոշում կայացրեց ռուսական բանակը համալրել հայկական կամավորական ջոկատներով:Սկզբնական շրջանում կազմավորվեց 4 հայկական զորաջոկատ.

   1-ինը Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ՝1200կամաորով,
   2-րդը Դրոյի գլխավորությամբ՝400կամավորով,
   3-րդը Համազասպ Սրվանձտյանի գլխավորությամբ՝400 կամավորով,
   4-րդը Արշակ Գաֆավյանի գլխավորությամբ՝400 կամավորով:
 Հայ կամավորական ջոկատները թեև այս շրջանում չհասան իրենց բաղձալի նպատակին՝Արևմտյան Հայաստանի ազատագրությանը,սակայն կարողացան մոտ 500 հազար հայրենակիցների փրկել թուրքական յաթաղանից:Հետագայում այս կամավորական ուժերը դարձան նորանկախ Հայաստանի ազատագրության երաշխավորը:
    ԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ