Մասնակից:ԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գեղամա լեռնաշղթայի գրկում բազմած հայոց կապուտաչյա գեղեցկուհին դեռեւս հազարամյակներ առաջ հմայել է Հայկական լեռնաշխարհի բնակիչներին: Երկնի լազուրին նայող Սևանա լճի թովչյանքը նրանց ստիպել է բնակավայր հիմնել մերձակա տարածքում:Այդ բնակավայրերից է Լճաշեն գյուղը: ՈՒրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել,ավելի ուշ 16-րդ դարում Պորտակ դարձել,մի ժամանակահատված Բոդրոս են անվանել,այնուհետեւ Օրդաքլու,որը թարգմանաբար բադ է նշանակում,դրա համար էլ այս բնակավայրը հայերը Բադեր են անվանել:1946 թվականին բնակատեղին այժմյան ԼՃԱՇԵՆ անվանումն է ստացել: Պարզվում է,որ Լճաշենի տարածքում ապրել են 42 ընտանիք:Ամայի գյուղը նրանց աշխատանքի շնորհիվ ծաղկել է, աստիճանաբար մեծացել:19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը:Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների,Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել: Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը:Բնակատեղին դարձել է ամայի,այստեղ հաստատվել են մահմեդական տարբեր ցեղեր,որոնք շուրջ 200տարի տեր ու տնօրեն են եղել բնակավայրին: Ռուս-թուրքական,ռուս-պարսկական պատերազմներից հետո `Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի որոշ հատվածներից այստեղ են վերաբնակվել:Եկվորները հիմնականում եշել են Մակուից,Բազրգյան գյուղից,ինչպես նաև Դիադենից: Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում,բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում,այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները,որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն: Լճաշենի ծննդյան վկայականը դա` Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է: Լճաշենը միշտ եղել է հնագետների ուշադրության կենտրոնում: ԼՃԱՇԵՆԸ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ:

                                                  ԱՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ