Մասիս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մասիս Սարգսյան
Ծնվել էօգոստոսի 2, 1949(1949-08-02) (74 տարեկան)
ԾննդավայրՃամբարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունկենսաբան

Մասիս Աղասարի Սարգսյան (օգոստոսի 2, 1949(1949-08-02), Ճամբարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիս Սարգսյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 2-ին Վերին Ճամբարակ գյուղում (ներկայում՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում)։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1984 թվականին սկսել է աշխատել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) անտառի պաշտպանության լաբորատորիայում․ 1998 թվականին դարձել է վարիչ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառային գլխավոր վնասատուների դեմ բակտերիային պատրաստուկների կիրառման կենսաէկոլոգիական խնդիրներին։ Ստեղծել է հինգ բակտերիային պատրաստուկներ և քիմիական իմունաընկճողների ենթամահացու կոնցենտրացիաերի զուգակցմամբ բարձրացրել դրանց արդյունավետությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։