Մաուրո Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրո Ֆերնանդես
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1989(1989-03-31)[1] (35 տարեկան) կամ մարտի 31, 1990(1990-03-31)[2] (34 տարեկան)
Ծննդավայր Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մաուրո Ռաուլ Ֆերնանդես (իսպ.՝ Mauro Raúl Fernández, մարտի 31, 1989(1989-03-31)[1] կամ մարտի 31, 1990(1990-03-31)[2], Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Էստուդիանտես» ակումբի կիսապաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Էմելեկ»-ում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը կարիերան սկսել է «Գիլերմո Բրաուն» ակումբում, որտեղ հանդես է եկել 3 մրցաշրջան և օգնել է թիմին դուրս գալ Պրիմերա B։ 2011 թվականի ամռանը Մաուրոն տեղափոխվել է «Էստուդիանտես»։ Նա նորամուտը նշել է օգոստոսի 7-ին արգենտինական Պրիմերայի՝ «Նյուելս Օլդ Բոյզ»-ի դեմ խաղում[3]։ Ֆերնանդեսը «Էստուդիանտես»-ի կազմում՝ իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 18-ին «Արգենտինոս Հումիորս»-ի դեմ խաղում[4]։

2013 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Մաուրոն վարձավճարով տեղափոխվել է «Պենյարոլ»։ Նա մարտի 29-ին «Սենտրալ Էսպանոլ»-ի դեմ խաղում նշել է իր նորամուտը՝ Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հունիսի 1-ին «Լիվերպուլ»-ի դեմ խաղում նա առաջին գոլն է խփել «Պենյարոլ»-ի կազմում[6]։ Նույն մրցաշրջանում նա նվաճել է Ուրուգվայի առաջնության ոսկե մեդալները։

2014 թվականի ամռանը Մաուրոն վարձավճարով տեղափոխվել է «Էմելեկ»։ Հուլիսի 31-ին նա նշել է նորամուտը «Դեպորտիվո Կիտո»-ի դեմ խաղում[7]։ Այդ տարում Ֆերնանդեսը դարձել է Էկվադորի չեմպիոն։ 2015 թվականի փետրվարի 25-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ «Ստրոնգեստ»-ի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել «Էմելեկ»-ի կազմում[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ուրուգվայ «Պենյարոլ»

  • Ուրուգվայի չեմպիոն (2012/13)

Էկվադոր «Էմելեկ»

  • Էկվադորի չեմպիոն (2014)

Ծանոթագրույթուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Soccerway(բազմ․)
  3. «Ньюэллс Олд Бойз VS. Эстудиантес 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011-08—07.
  4. «Эстудиантес VS. Архентинос Хуниорс 4:3» (անգլերեն). soccerway.com. 2011-09—18.
  5. «Сентраль Эспаньол VS. Пеньяроль 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-03—29.
  6. «Ливерпуль VS. Пеньяроль 0:4» (անգլերեն). soccerway.com. 2013-06—01.
  7. «Эмелек VS. Депортиво Кито 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014-07—31.
  8. «Эмелек VS. Стронгест 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—02—25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]