Մանրէների փոփոխականություն
Մանրէների փոփոխականություն, միկրոօրգանիզմների մորֆոլոգիական, ֆիզիոլոգիա-կենսաքիմիական և այլ հատկությունների փոփոխությունը աճման և զարգացման պրոցեսներում։ Կենդանական աշխարհի հիմնական հատկանիշներից մեկն է, որոշվում է ժառանգական գործոններով՝ արտաքին միջավայրի ազդեցության տակ։ Նպատակադրված ներգործելով (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ մեթոդներով) ժառանգական գործոնների վրա, փոխում են մանրէների ախտածին հատկությունները և փոփոխված մանրէներն օգտագործում զանազան վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։ Այժմ գոյություն ունեն բազմաթիվ կենդանի (ավիրուլենտ) պատվաստանյութեր (հակածաղկային, հակակարմրուկային), որոնց մեծ մասն օժտված է համաճարակաբանական բարձր արդյունավետությամբ։ Այն լայնորեն կիրառվում է նաև գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու նպատակով, անտիբիոտիկների արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 251)։ |