Մանրէների կայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրէների կայունություն, մանրէների դիմացկունությունը արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։ Մանրէների սպոր առաջացնող ձևերն ավելի կայուն են, քան վեգետատիվ ձևերը։ Տիֆի, խոլերայի, բակտերիային դիզենտերիայի հարուցիչները գոյություն ունեն միայն վեգետատիվ ձևով և զանազան պայմաններում (բարձր և ցածր ջերմաստիճան, արևի ճառագայթներ և այլն) կենսունակությունը պահպանում են վայրկյաններց մինչև մի քանի ամիս։ Բոտուլիզմի հարուցիչների սպորավոր ձևերն արտաքին միջավայրի պայմաններում իրենց կայունությունը պահպանում են ինչպես ախտահանիչ նյութերի, այնպես էլ ֆիզիկական գործոնների նկատմամբ։ Ախտածին մանրէներն ունեն տարբեր կայունություն անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների նկատմամբ, որը կարևոր է գործնական բժշկության մեջ։ Ախտածին առանձին տեսակի մանրէների կայունությանը մեծ ուշադրություն է դարձվում գործնական համաճարակագիտության մեջ, քանի որ արտաքին միջավայրում դրանց գոյության պահպանումով է պայմանավորված վարակիչ հիվանդության օջախի գոյացումն ու հետագա տարածումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 251