Մանրաբլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախական մանրաբլուրներ

Մանրաբլուր, արմատական ապարներից կազմված, տարբեր ձև ունեցող, անկանոն տարածված բլուր և բլուրների խմբեր (50-100 մ հարաբերական բարձրությամբ), որոնք միմյանցից բաժանվում են գոգավորություններով (երբեմն զբաղված լճերով) կամ հովիտներով։ Մանրաբլուրներ առաջանում են լեռնային երկրներում (ապարների լիթոլոգիական կազմի խայտաբղետության դեպքում) ցամաքային կլիմայի պայմաններում՝ երկարատև դենուդացիայի հետևանքով։ Մանրաբլուրների բնորոշ օրինակ են Ղազախական մանրաբլուրները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 243