Մանվել Իսկանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Իսկանդարյան
Ծնվել է12 օգոստոսի, 1942թ․
ՀԽՍՀ Սյունիքի մարզի Սիսիանի Ույծ (Ուզ) գյուղ
Մահացել է19 հոկտեմբերի, 2014թ․
ք․ Երևան, Հայաստան
ՄասնագիտությունԱշխարհագրություն
Հաստատություն(ներ)Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի "Հրաչյա Աճառյան" համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Ինչով է հայտնիաշխարհագրության դպրոցական մի քանի դասագրքերի հեղինակ
Ամուսին(ներ)Լենա Բաբալարյան
Երեխա(ներ)Նարիա Իսկանդարյան, Լիլիթ Իսկանդարյան, Գոհար Իսկանդարյան

Իսկանդարյան Մանվել Արշակի, հայ աշխարհագրագետ, դասագրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականին Սյունիքի մարզի Սիսիան ենթաշրջանի Ույծ (Ուզ) գյուղում։

1962թ․ ընդունվել և 1966թ․ գերազանցությամբ ավարտել է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ Մշտապես ցուցաբերած գերազանց առաջադիմության համար արժանացել է ուսանողության ամենաբարձր՝ Լենինյան կրթաթոշակի։ Ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1973թ․ պաշտպանել է «Զանգեզուրի լանդշաֆտների կենսաարտադրողականության հետազոտությունը» թեկնածուական թեզը և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1979թ․՝ դոցենտի կոչում։ Գնահատելով Մ․Իսկանդարյանի աշխատասիրությունը և սկզբունքայնությունը, բուհի ղեկավարությունը 1972թ․ նրան վստահեց Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի փոխդեկանի պատասխանատու աշխատանքը։ Շուրջ 30 տարի նա նվիրումով և տքնաջան աշխատանքով ծառայեց հարազատ բուհին։

1991թ․ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում Մ․Իսկանդարյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է պատմաաշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1999թ․-ից ֆակուլտետին զուգահեռ բացվում է տուրիզմի բաժինը, որի դեկանն էր նա։ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ղեկավարությունը բարձր գնահատելով Մ․Իսկանդարյանի ներդրած ջանքերը բուհի կայացման գործում, հաշվի առնելով մանկավարժության մեջ ունեցած մեծ ավանդը 1998թ․ նրան շնորհեց Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոֆեսորի կոչում։

Մանվել Իսկանդարյանը հեղինակ է գիտական մեկ մենագրության[1], աշխարհագրության դպրոցական մի քանի դասագրքերի[2] (որոնցով դպրոցում աշակերտները ուսանեցին շուրջ 20 տարի), ուսուցչի ձեռնարկի և շուրջ քառասուն գիտական հոդվածների[3] ու քարտեզների։

Հատկապես հատկանշական է Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերին նվիրված նրա հոդվածաշարը․

  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Ծոփք[4]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Ուտիք[5]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Սյունիք[6]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Բարձր Հայք[7][8]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը.Այրարատ[9]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը.Շիրակ[10]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը.Գեղարքունիք[11]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Տայք[12]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Գուգարք[13]
  • Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական (բնական) սահմանները և դրան խեղաթյուրումը թուրք աշխարհագրագետների կողմից[14]

Գիտական ու մանկավարժական ողջ գործունեությանը զուգահեռ, Մանվել Իսկանդարյանը գիտահանրամատչելի ստեղծագործությունների միջոցով փորձում էր աշխարհագրությունը դարձնել առավել հանրային՝ օգտագործելով արկածային ժանրին բնորոշ տարրերը։ Այդպես ծնվեցին նրա երեք գիտահանրամատչելի գրքերը․

90° միջօրեականը․ Գիրք առաջին․ Եվրասիայում,

90° միջօրեականը․ Գիրք երկրորդ․ Հյուսիսային Ամերիկայում,

90° միջօրեականը․ Գիրք երրորդ․ Հարավային Ամերիկայում։

Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Մանկավարժական Համալսարան» պաշտոնաթերթը 2014թ․ նոյեմբերին՝ Մ․Իսկանդարյանի մահվանից օրեր անց, ծավալուն հոդված[15] տպագրեց ներկայացնելով իր երախտավոր աշխատակցի անցած ողջ ճանապարհը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսկանդարյան, Մանվել (1984). Կենդանիների աշխարհագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Իսկանդարյան, Մանվել (2007). Աշխարհագրություն -6. Երևան: Լույս հրատարակչություն. {{cite book}}: External link in |url-access= (օգնություն); Invalid |url-access=https://drive.google.com/file/d/1qRR-fD-UGypcAY-6dB2-jUIazlElxcJI/view?usp=sharing (օգնություն)
  3. М.Искандарян, Географические особенности естественного возобновления дуга и граба в некоторых типах лесов Зангезура, 1978, Աշխարհագրություն -1978https://drive.google.com/file/d/1H65Mpc-2ff8CZ_glwWveuQPIm5LB5OEL/view?usp=sharing
  4. Իսկանդարյան, Մանվել (2008). Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Ծոփք. Երևան: Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված ժողովածու. էջեր 198–201.
  5. Իսկանդարյան, Մանվել (2002 թ․ մարտի 19). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Ուտիք». Վասն Հայության.
  6. Իսկանդարյան, Մանվել (2002 թ․ մարտի 11). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Սյունիք». Վասն Հայության.
  7. Իսկանդարյան, Մանվել (11.11.2002). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Բարձր Հայք». Վասն Հայության.
  8. Իսկանդարյան, Մանվել (12.07.2003). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Բարձր Հայք». Վասն Հայության.
  9. Իսկանդարյան, Մանվել (2002 թ․ մարտի 4). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը.Այրարատ». Վասն Հայության.
  10. Իսկանդարյան, Մանվել (21.05.2002). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Շիրակ». Վասն Հայության.
  11. Իսկանդարյան, Մանվել (14.08.2002). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը.Գեղարքունիք». Վասն Հայության.
  12. Իսկանդարյան, Մանվել (09.07.2002). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Տայք». Վասն Հայության.
  13. Իսկանդարյան, Մանվել (18.06.2002). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական մարզերը. Գուգարք». Վասն Հայության.
  14. Իսկանդարյան, Մանվել (30.10.2001). «Հայկական բարձրավանդակի ֆիզիկա-աշխարհագրական (բնական) սահմանները և դրան խեղաթյուրումը թուրք աշխարհագրագետների կողմից». Վասն Հայության.
  15. «Նվիրումով և տքնաջան աշխատանքով». «Մանկավարժական Համալսարան». 2014 թ․ նոյեմբերի 19.