Մանվել Մամոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մանվել Աշոտի Մամոյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Մամոյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1993(1993-04-06) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնԵզդիականություն
ՄասնագիտությունՖիտնեսի և բոդիբիլդինգի մարզիչ, ֆիտնես-բլոգեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmanvelmamoyan.com
 Manvel Mamoyan Վիքիպահեստում

Մանվել Մամոյան (ապրիլի 6, 1993(1993-04-06), Երևան, Հայաստան), ֆիտնեսի և բոդիբիլդինգի մարզիչ, ֆիտնես-բլոգեր, Գինեսի ռեկորդների գրքի եռակի ռեկորդակիր[1], Հայաստանի ռեկորդների գրքի («Դյուցազնագիրք») բազմակի ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Մամոյանը ծնվել է 1993 թ. ապրիլի 6-ին Երևան քաղաքում։ Ներկայումս աշխատում է որպես ֆիտնեսի և բոդիբիլդինգի մարզիչ։ Սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Սպորտում իր առաջին քայլերն արել է 10 տարեկանում՝ հաճախելով ձյուդոյի մարզումների[2]։

2011-2013 թթ՝ 18 տարեկանում մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։

Ազատ ժամանակ անց է կացնում մարզասրահում։ Բացի ուժային վարժություններից զբաղվում է ձյուդոյով, հունահռոմեական ըմբշամարտով ու գիմնաստիկայով։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18 տարեկանը ձյուդոյի մարզումներից բացի զբաղվել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտով։

17 տարեկան հասակում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ։ Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ։ Մարզիկը 2 ժամ 46 րոպեում վարժությունը կրկնել է 3511 անգամ։ Երկրորդ անգամ երիտասարդը հայտնվեց «Դյուցազնագրքում»՝ մեկ ձեռքով րոպեում 89 անգամ հրում կատարելով։

2015-2016 թթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ։ Նա 27 անգամ կրկնել է ուղղահայաց դիրքով հենում-ծալում վարժությունը։ Վարժության ընթացքում մարզիկի արմունկները պետք է լինեին 90 աստիճանում, ապա՝ ամբողջությամբ ուղղվեն, ոտքերը՝ ուղիղ կամ խաչաձև պահած։ Նա վարժությունը կատարել է 48,3 վայրկյանում[3]։ Չնայած դրա, ռեկորդը գրանցվել է։ Ռեկորդը սահմանելուց առաջ նա վնասվածք չի ունեցել, և ռեկորդը գրանցվել է[4][5]։ Նա նվիրել է իր հաղթանակը հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանության հիշատակին ու խոստացել տարվա ընթացքում թարմացնել ռեկորդը։

2016-2017 թթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2017 թթ հարցազրույցներից մեկում մարզիկը պատմել է իր՝ 2016թ.-ի ընթացքում 10 նոր ռեկորդ սահմանելու որոշման մասին։ Նա նախատեսում է սահմանել նոր ռեկորդ՝ ձեռքի հետին մասով կատարելով 89 հրում։

2016-ի օգոստոսի 25-ին Մանվելն իր գրանցած ռեկորդը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին։

2016թ.-ի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին Հայկ Թորոսյանը, Հրանտ Ղարիբյանը և իր հայրենակից Քյարամ Սլոյանը, Մանվել Մամոյանը, ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների, սահմանեց հերթական ռեկորդը։ Նույն թվականի օգոստոս ամսին Երևանի Ազատության հրապարակում առաջին փորձի ժամանակ Մանվելը չի կարողացել գերազանցել կանադացի Ռոյ Բերգերի սահմանած ռեկորդը՝ 84 հրում-ծալում րոպեում[6]։ Մամոյանին հաջողվում է այն կատարել 83 անգամ։ Համաձայն Գինեսի ռեկորդի սահմանման կանոնների՝ մարզիկն իրավունք ունի կատարել 3 մոտեցում։ Հանգստանալուց հետո Մանվել Մամոյանին հաջողվեց սահմանել այդ ռեկորդը 2-րդ փորձից։ Րոպեում 86 անգամ հրում-ծալում կատարելով՝ մարզիկը գերազանցեց այս ձևում գրանցված նախորդ ռեկորդն ու հաստատում իր տեղը Գինեսի ռեկորդների գրքում[7]։

Նույն թվականին Մանվելը ցանկություն հայտնեց 1 տարում 10 ռեկորդ սահմանել Գինեսի ռեկորդների գրքում, մասնավորապես դրոշ վարժությամբ, որը սահմանել էր մի քանի տարի առաջ, սակայն ընդամենը 20 վայրկյան կատարելով։ Այդ ռեկորդը գրանցվել է միայն «Դյուցազնագրքում»։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այլևս նպատակադրված չէ ռեկորդ սահմանել Դյուցազնագրքում, այլ մտածում է դրանք Գինեսի ռեկորդների գրքում սահմանելու մասին։ 2016 թ. նա այդ ձևերում սահմանված աշխարհի ռեկորդից հետ էր մնում 5-6 վայրկյանով, իսկ ռեկորդը կազմում է 1 րոպե 5 վայրկյան և 71 միլիվայրկյան[8]։

2017-2018թթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Մանվելը 4 ռեկորդ է սահմանել՝ ուղղահայաց դիրքում հենում ծալում վարժություն կատարելով։ 1 րոպեի ընթացքում նա վարժությունը կատարել է 37 անգամ։ Այս ցուցանիշով նա մեկ այլ ռեկորդ է սահմանել՝ 37 անգամն այն կատարելով առանց դադարի[9][10]։ Երկրորդ ռեկորդի ժամանակ նա երեք րոպեում վարժությունը կատարում է 55 անգամ[11][12][13]։

Վերջին և ամենակարևոր ցուցանիշը Մամոյանը սահմանել է՝ 1 ժամում հենում ծալում վարժությունը ցույց տալով 352 անգամ։

Ըստ նրա՝ առավելագույն ռեկորդներ ունեցող մարզիկի անվան դիմաց գրանցած է 73 ռեկորդ։ Նա ցանկանում է գերազանցել այդ ռեկորդը։

2018թ. Մանվելը սահմանել է րոպեում ամենաշատ թռիչքով կքանիստ անելու ռեկորդը՝ րոպեում 67 հատ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդներ է սահմանել (տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  2. «About Manvel Mamoyan - Personal fitness trainer from Armenia». Manvel Mamoyan (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. Guinness World Records (2016 թ․ մայիսի 4), Most handstand push ups in one minute - Guinness World Records, Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին
  4. «ASSIST WORLD RECORDS». www.assistworldrecords.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  5. CALIFORNIAN, THE BAKERSFIELD. «Armenian man breaks Guinness World Record for most handstand push ups in one minute». The Bakersfield Californian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. «Մանվել Մամոյանը գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունում սահմանեց Գինեսի նոր ռեկորդ». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. «Watch this guy set the world record for knuckle pushups». Men's Journal (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  8. «Մանվել Մամոյան. ցանկանում եմ 1 տարում «Գինեսի» 10 ռեկորդ սահմանել». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  9. «Video: Armenian achieves record for most handstand push ups in one minute». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  10. Guinness World Records (2018 թ․ ապրիլի 19), Most handstand push ups in one minute (male) - Guinness World Records, Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին
  11. «WATCH: Armenian fitness buff sets new Guinness World Record for most handstand pushups in one minute». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  12. «Fitness buff sets Guinness record for handstand push ups». UPI (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  13. «WATCH: Armenian fitness buff sets new Guinness World Record for most handstand pushups in one minute». Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guinness World Records. Guinness World Records Limited. 2017. էջ 256. ISBN 978-1910561324.
  2. Թովմասյան, Վարդան (2012). Դյուցազնագիրք. Հայագիտակ. էջ 160. ISBN 978-9939-823-09-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Մամոյան» հոդվածին։