Մանուկն ու ջուրը
Մանուկն ու ջուրը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Հրատարակվել է | 1911 թվական |
Վիքիդարան | Մանուկն ու ջուրը |
«Մանուկն ու ջուրը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, որի գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել նաև ինքնագիրը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանուկն ու ջուրը» ստեղծագործության ակունքը միջնադարյան ժողովրդական երգ է։ Այն հրատարկվել է մի շարք ժողովածուներում՝ Գամառ Քաթիպա «Ազգային երգարան», Մ․ Միանսարյանց, «Քնար հայկական», Կ․ Կոստանյանց, «Նոր ժողովածու» և այլն։
Հավանորեն Թումանյանն օգտագործել է «Նոր ժողովածուի» տարբերակը։ Սրա 32 տողից ընտրել է առաջին 15-ը, ժողովրդական երգի միջին հայերենը վերածել գրական լեզվի, փոխել մեկ տող և մի քանի բառ, դուրս թողել հաճախ կրկնվող «Հա՜յ» ձայնարկությունը, միջնադարյան երգում երիտասարդ իմաստով օգտագործված «մանուկ» բառին տվել ժամանակակից իմաստը, դրանով հիմնովին փոխել բանաստեղծության բնույթը[1]։
«Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին Հասկեր ամսագրի № 1 համարում 20-րդ էջում, այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 164-րդ էջում։
Արտատպվում է Հասկեր ամսագրից։
Այս ժողովրդական երգը մշակել է նաև XVLL դարի բանաստեղծ Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 625-626.