Մանյակ Մութաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանյակ Մութաֆյան
Ծնվել էսեպտեմբերի 7 1977
Լենինական Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկա
Հաստատություն(ներ)ԳՊՄԻ-ի Բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Գյումրիի Ֆոտոն վարժարան

Մանյակ Նորիկի Մութաֆյան (սեպտեմբերի 7, 1977, Լենինական (այժմ՝ Գյումրի), հայ, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու 1999, դոցենտ 2009, Բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, վաստակավոր մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանյակ Մութաֆյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի յոթին Լենինական (այժմ՝ Գյումրի քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1994–1999 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Գյումրու պետական Մանկավարժական Ինստիտուտը։

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2009 թվականին դոցենտի գիտական կոչում։ 1999 թվականից առ այսօր աշխատում է «Ֆոտոն» վարժարանում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 2005 թվականից ԳՊՄԻ-ի Բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 16-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում[1]։

2024 թվականի հունվարին արժանացել է ոսկե մեդալի Ղազախստանում կայացած «Ժաուտիկովյան» միջազգային 20-րդ օլիմպիադային ուսուցիչների միջազգային լիգայում։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

S. H. Sargsyan, A.G. Farmanyan, M.N.Mutafyan, S.A. Vardanyan- Some Problems of Statics,Termoelasticity and Dinamics of Micropolar Bars.APM” 2005.pp. 135–143.

Դպրոցական մաթեմատիկայում պարբերական ֆունկցիայի թեմայի դասավանդման մի քանի մեթոդական կողմերի մասին։ Գյումրի 2009 թ․, էջ 159-164։

Ֆիբոնաչիի թվերի մի քանի կիրառությունները հանրահաշվի խնդիրներում։ Գյումրի 2009 թ․, էջ 154-159։

Թեյլորի բանաձևը և հաշվումներ նրա օգնությամբ։ Մեթոդական աշխատանք։ Գյումրի 2009 թ․, էջ 60։

Կոդավորման մեթոդները դպրոցական դասընթացում։ «Մխիթար Գոշ» ուսումնամեթոդական հոդվածներ։2015 թ․ էջ 58-62։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]