Ֆոտոն վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում կառուցվեց «Անի» թաղամաս, որտեղ հիմնականում բնակություն հաստատեցին երկրաշարժից տուժած ընտանիքները։ «Անի» թաղամասում գործում էին 4 դպրոցներ, որոնք չունեին հոսքային ուղղվածություն։ 1995 թվականի սեպտեմբերի 5-ին թաղամասի դպրոցներից մեկի՝ թիվ 37-ի մասնաշենքերից մեկում, քաղխորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, բացվեց «Ֆոտոն վարժարանը»։ Անցած 17 տարիների ընթացքում վարժարանը տվել է շուրջ 1400 շրջանավարտներ, որոնցից 55-ը՝ «Ոսկե» մեդալակիրներ»։ 2009-2010 ուստարում նորից վարժարանում գործում են հոսքեր՝ ֆիզմաթ, տնտեսագիտական, բնագիտական և հումանիտար, որտեղ սովորողների թիվն անցնում է 550-ից։ Վարժարանի սաներից 8-ը՝Արտակ Կոշտոյանը, Գագիկ Ամիրխանյան, Գրիգոր Աղայան, ԳևորգՎարդանյան, Դավիթ և Լևոն Հայկազյաններ, Աշոտ Կարապետյան, Արմեն Նազարյան (2009 թ) մասնակցել են Համաշխարհային օլիմպիադաների ինֆորմատիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից՝ նվաճելով արծաթե, բրոնզե մեդալներ և բազմաթիվ մրցանակներ։ Ֆոտոն վարժարանում 1999 թվականից աշխատում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանյակ Մութաֆյանը։

Տարվա լավագույն աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ վարժարանի սաներն ունեին բազմաթիվ և բազմաբնույթ հաջողություններ հանրապետական օլիմպիադաներում և մրցույթներում, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 թթ վարժարանի սաները մասնակցել են ՀՀ նախագահի, «Սինոփսիս Արմենիա» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված «Տարվա լավագույն աշակերտ» կրթական պարգև հանրապետական մրցույթին։ 2006 թվականին հանրապետության տարվա լավագույն աշակերտ ճանաչվեց վարժարանի սան Վոլոդյա Հարությունյանը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի և դրամական պարգևի, իսկ 2007 թվականին մրցույթում վարժարանն ունեցավ երկու մրցանակիրներ՝ Կարապետյան Աշոտ և Սողոյան Ֆլորա։ Նրանք իրենց մրցանակներն ու դրամական պարգևները ստացան ՀՀ նախագահից նրա նստավայրում, 2007 թվականի սեպտեմբերի 25-ին։ Նույն մրցույթում 2008 թվականին «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Տիգրան Ավետիսյանը, իսկ «Տարվա լավագույն ուսանող» Նաիրա Մկրտչյանը։ Վերջիններս ՀՀ նախագահից իրենց մրցանակները և դրամական պարգևները ստացան 2008 թվականի սեպտեմբերի 30-ին նախագահի նստավայրում։ 2009 թվականին մրցույթում «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Հայկ Ավդալյանը, իսկ վարժարանի 6-րդ դասարանի աշակերտ Հենրիկ Մուրադյանը արժանացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված «Ապագա մրցանակակիր և ամենակրտսեր մասնակից» մրցանակին։ Նրանք իրենց մրցանակներն ու դրամական պարգևները ստացան ՀՀ նախագահի կողմից 2009 թվականի սեպտեմբերի 25-ին նախագահի նստավայրում։ 2013 թվականին Ֆոտոն վարժարանը կրկին ունեցավ երկու հաղթող՝ 9-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Դավթյանը և 10-րդ դասարանի աշակերտ՝ Նաիրա Մաթոսյանը։ 2014 թվականին վարժարանը, կրկնելով հաջողությունները, ունեցավ տարվա 2 լավագույն աշակերտներ՝ Իննա Ավագյանը՝ 10-րդ դասարան և Արսեն Համբարձումյանը կրկին 10-րդ դասարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]