Jump to content

Մանկտավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկտավագ
Մանկտավագ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունմանուկների ավագ, ուսուցիչ կամ վարժապետ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մանկտավագ» սկսվող էջեր

Մանկտավագ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մանկտի և ավագ բառերից։ Նշանակում է «մանուկների ավագ, ուսուցիչ կամ վարժապետ»։ Մեկ անգամ հիշատակված է 12-րդ դարում, 2 անգամ էլ՝ 15-րդ դարում[1]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանկտավագ Մշեցի, որդի Խամարդավլայի, 1242 թվականին 100 դահեկան է նվիրել Բագնայրի վանքին[2]։
  • Մանկտավագ, որդի Մարտիրոսի, տանուտեր կամ ռես, ով Մցի գյուղում գնեց մի Ավետարան և 1455 թվականին նվիրեց իր նորընծա որդի Ղազար քահանային[3]։
  • Մանկտավագ, որդի տանուտեր Աստվածատուրի, ով Ռշտունյաց Բերդաձորի վանքում 1463 թվականին Մարգարե գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 203-204 — 742 էջ։
  2. Արձանագրություն Շիրակ 122
  3. Ձեռագիր Վենետիկ Ա․ 582
  4. Ձեռագիր Վասպուրական 443