Մանկական երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի մանկական երկաթուղի

Մանկական երկաթուղի, արտադպրոցական հիմնարկ, որը ղեկավարում է երկաթգծի վարչության ուսումնական հիմնարկների բաժինը։ Մանկական երկաթուղին օժանդակում է դպրոցի ուսումնա-դաստիարակչական աշխատանքին, նպաստում սովորողների տեխնիկական ստեղծագործության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը։

Երևանի մանկական երկաթուղին առաջիններից է, կառուցվել է 1936 թվականին։ Մանկական երկաթուղիներ են կառուցվել նան Թիֆլիսում (1935 թվականին), Դնեպրոպետրովսկում (1936 թվականին)։ 1937-1940 թվականներին շահագործման են հանձնվել Կրասնոյարսկի, Մոսկվայի, Գորկու, Իրկուտսկի, Դոնի Ռոստովի, Խարկովի, հետագայում նաև Լենինգրադի, Վոլգոգրադի, Չելյաբինսկի, Լվովի, Կիեի, Մինսկի, Ռիզայի, Խաբարովսկի, 1972 թվականից՝ Լենինականի Մանկական երկաթուղիները։ Նախկին ԽՍՀՄ-ում գործել է ավելի քան 40 մանկական երկաթուղի։ Դրանք տեղավորված են գեղատեսիլ վայրերում, քաղաքային զբոսայգիներում, լճափնյա այգիներում, գետափերին։ Մանկական երկաթուղիների երկարությունը 1, 5-ից մինչև 10-12 կմ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 229 CC-BY-SA-icon-80x15.png