Մանկական գրքի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաները մանկական գրքերով

Մանկական գրքի միջազգային օր նշվում է ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը։ Սահմանվել է 1967 թվականին՝ մանկական և երիտասարդական գրականության ոչ առևտրային միջազգային խորհրդի կողմից (IBBY)։ Այդ օրը IBBY երկու տարին մեկ Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում երեխաների համար գրքերի հեղինակ գրողներին և մանկական գրքերի նկարիչ պատկերազարդողներին։

Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է հայտնի գերմանացի գրող Յելե Լեպմանին[1]։

Ամեն տարի, որպես հովանավոր, հանդես է գալիս IBBY ազգային կազմակերպություններից մեկը։ Կազմակերպության գրողներից և նկարիչներից որևէ մեկը դառնում է երեխաներին ուղղված ուղերձի և պաստառի հեղինակ։ Հետագայում այդ ուղերձն ու պաստառը IBBY -ի կողմից օգտագործվում է այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական գրքի միջազգային օր» հոդվածին։