Բորիս Մանակով
Բորիս Մանակով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1931 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 1, 1993 (61 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Բորիս Մանակով (ռուս.՝ Борис Александрович Манаков, օգոստոսի 2, 1931, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Մանակովը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 2-ին, Լենինգրադում, աշխատավորի ընտանիքում։ Շրջափակման ժամանակ կորցրել է հորը։ Երկու կրտսեր եղբայրների հետ տարահանվել է Կալինինի մարզի Կոսկովո գյուղ, որտեղ 1946 թվականին ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը։ Նույն տարում վերադարձել է Լենինգրադ։ 1947–1948 թվականներին փականագործ է աշխատել Կարլ Մարքսի անվան մեքենաշինական գործարանում։ 1948 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստա–մանկավարժական ուսումնարան։ 1951–1954 թվականներին արագացված ծառայության է անցել բանակում։ Զորացրումից հետո վերադարձել է ուսմանը և 1956 թվականին ավարտել է ուսումնարանը, ներկայացրել է դիպլոմային նկար, որը նվիրված էր գյուղի երիտասարդներին և կատարվել էր Մ․ Չերնիշյովի ղեկավարությամբ։
1957 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Լեոնիդ Օվսյաննիկովի, Իվան Ստեպաշկինի, Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի և Լեոնիդ Խուդյակովի մոտ։ 1963 թվականին ավարտել է ինստիտուտն Ալեքսանդր Զայցևի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «1919 թվականը»[2] նկարը։ 1973 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ինստիտուտն ավարտելուց հետո Կոմի Հանրապետության որոշմամբ գործուղվել է ՌԽՖՍՀ գեղարվեստական ֆոնդի բաժանմունք, որտեղ 1963-1967 թվականներին նկարիչ է աշխատել արտադրական արվեստանոցներում։ Լենինգրադը վերադարձնելուց հետո 1967 թվականին աշխատել է ՌԽՖՍՀ գեղարվեստական ֆոնդի բաժանմունքի՝ արվեստի գեղարվեստական ձևավորման կոմբինատի ստեղծագործական խմբում։ Նկարել է դիմանկարներ, ժանրային նկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ 1963 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։
Բորիս Մանակովի ստեղծագործություններից են «Կապիտալնայա հանքը» (1964 թվական), «Գարունը Զապոլյարեում», «Լյուբաշան», «Տղամարդու դիմանկարը», «Տերեփուկները և երիցուկները» (բոլորը՝ 1965 թվական), «Հյուսիսային ջերմաէլեկտրակենտրոնը» (1966 թվական), «Վորկուտայի տոնը» (1967 թվական), «Եղջերվապահները»[3] (1968 թվական), «Գյուղում հանգստի օր է», «Հյուսիսային գարունը»[4] (երկուսն էլ՝ 1980 թվական) և այլ նկարներ։
Մահացել է 1993 թվականի մայիսի 1-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 62 տարեկան հասակում։
Բորիս Մանակովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.80.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.91.
- ↑ [Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.11.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.17.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.11.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.17.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.80.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.91.
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 1 մահեր
- 1993 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ