Մայ (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1991
Հասույթ146 մլն $ (2005)[1]
Կայքmaycompany.ru

«Մայ»  (ռուս.՝ Май ), ռուսական ընկերություն, թեյի, ինչպես նաև լուծվող սուրճի արտադրող[2]։ Արտադրանքի ապրանքանիշերը՝ Կյորտիս, Մայսկի, Լիսմա։

Շտաբ-բնակարանը գտնվում է Մոսկվայում։ Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն՝ Իգոր Լիսինենկո։ Հիմնադրվել է 1991 թվականին, նույն թվականին գործարկվել է «Մայսկի թեյ» ապրանքանիշը։ Ռուսական թեյի շուկայի ուսումնասիրության արդյունքում 1996 թվականին պարզվել է[3], որ ապրանքանիշը դարձել է երեք առավել ճանաչելիներից։

1997 թվականից ընկերությունը ռուսական շուկա սուրճ է մատակարարում։ «Մայսկի սուրճ» ապրանքանիշի անվան տակ սկսվել են բրազիլական լիոֆիլիզացված սուրճի և լուծվող հնդկական սուրճի վաճառքը, թողարկվել է Ռուսաստանում առաջին սուրճը՝ երեքը մեկում տեխնոլոգիայով։ 1998 թվականին Ռուսաստանի մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում բացվել է առաջին նոր սեփական կշռաբաժան թեյի գործարանը, որն ունակ է տարվա մեջ արտադրել 25 հազար տոննա արտադրանք[4]։ Արտադրական համալիրի ներդրումները (Մայկոմպլեքս) կազմում էին $32 մլն[4]։

1998 և 2000 թվականներին «Մայսկի թեյը» ստացել է «Ժողովրդական ապրանքանիշ» մրցանակը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.webcitation.org/6F4e75n6v?url=http://www.vedomosti.ru/newspaper/article/2007/12/18/138305
  2. www.yarmarka.net — рынок продуктов питания(չաշխատող հղում)
  3. «Рынок чая в России. Выпуск: январь, 2010 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  4. 4,0 4,1 Чайная Доктрина Коммерсантъ «Деньги», Москва (14 ноября 2005)
  5. «Победители конкурса «Народная марка 1998»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  6. «Победители конкурса «Народная марка 2000»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]