Մամիկ
Արտաքին տեսք
Մամիկ Մամիկ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | մայր կամ տատ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Մամիկ» սկսվող էջեր |
Մամիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մամ՝ «մայր կամ տատ» բառի փաղաքշական ձևից։ Մեկ անգամ հիշատակվել է 13-րդ դարում, 2 անգամ էլ՝ ավելի ուշ[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամիկ, կին Սուկատի և մայր Կազերի․ միասին 1231 թվականին 2 տուն նվիրեցին Հոռոմոսի վանքին[2]։
- Մամիկ, հիշատակված է 1552[3] և 1630[4] թվականներին։
- Մամիկ, անձնանուն չէ, այլ հասարակ անուն և նշանակում է «տատ, մեծ մայր»[5]։