Մամախաթուն (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամախաթուն (այլ կիրառումներ)
Մամախաթուն
Մամախաթուն
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Մամախաթուն» սկսվող էջեր

Մամախաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն Մամա անունից՝ խաթուն պատվանունով։ Կիրառվել է նաև Մամխաթուն տարբերակը։ Հիշատակված է 12-17-րդ դարերում[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամխաթուն Լոռեցի, դուստր Խաչերեսի՝ որդու Աբրահամ Լոռեցու։ Հայրը 1209 թվականին 8 խանութ, 3 տուն և մի այգի նվիրեց Բագնայրի վանքին։ Դուստրը՝ Մամխաթունը, ևս մի խանութ նվիրեց[2]։
  • Մամախաթուն իշխանուհի, դուստր Ապուսերհի, կին Վաչուտյանց Վաչեի՝ Արագածոտն գավառի իշխանաց իշխանի, մայրն է Քրդի և Վաչուտի։ Ամուսնու հետ միասին բազմաթիվ նվերներ են արել վանքերին և այդ պատճառով բազմիցս հիշատակվել են 1213-1229 թվականների արձանագրություններում[3]։
  • Մամախաթուն, դուստր Քուրդի Վաչուտյանց՝ Արագածոտն գավառի իշխանի, նախորդի թոռն է։ Մահանում է մանուկ հասակում, որից հետո նրա հայրն ու մայրը վաճառում են նրա գույքը և 1235 թվականին նրա անունով կառուցում Սաղմոսավանքի գրատունը և մատուռը, որը զարդարում են ոսկետուփ Ավետարանով և զանազան սպասքներով[4][5]։
  • Մամախաթուն, կին Հասանի, որի թոռը 1265 թվականին մի արձանագրություն է թողել Խաչենի Քոլատակ գյուղում[6]։
  • Մամախաթուն, դուստր Հասան Ջալալ Դոլայի՝ Խաչենի մեծ իշխանի, երկրորդ կին Ումեկի՝ Ճարի որդու, մայր Տփղիսեցի Վախթանգ իշխանի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 178-180 — 742 էջ։
  2. Արձանագրություն Շիրակ 117, 43
  3. Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 99, 101, 122, 175, 192, 264
  4. Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 123
  5. Այրարատ 163
  6. Արցախ․ 168
  7. Justi 189ա