Մախ դուգ
Արտաքին տեսք
Մախ դուգ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | օսերեն |
Երկիր | Հյուսիսային Օսիա, Ռուսաստան |
Հրատարակության պատմություն | 1934-ից |
Հաճախականություն | ամսագիր |
Կայք | mahdug.ru |
Մախ դուգ (օսերեն՝ Мах дуг, «Մեր դարաշրջանը»), օսերեն լեզվով հրատարակվող հնագույն գրական ամսագիր։
Առաջին համարը լույս է տեսել 1934 թվականին։
Նախնական շրջանում խմբագրությունը իր աշխատանքի հիմքն էր համարում ազգային լավագույն տարրերի սատարումը։ Ամսագրում մեծ ուշադրություն են հատկացնում օսական ազգի պատմության, ազգաբանության, լեզվի և մշակույթի հարցերին։
Ամսագրում տպագրվել են օսական գրողներն ու բանաստեղծները՝ Արսեն Քոցոև, Ալեքսանդր Քուբալով, Դաբե Մամսուրով, Ալիխան Գագիև, Թազե Բեսաև, Գասթան Ագնաև և այլք։