Մալիշևի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մալիշևի տուն
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1825
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Մալիշևի տուն (ռուս.՝ Дом Малышева), պատմական շենք Պուշկին քաղաքում: Կառուցվել է 1854 թվականին: Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է: Գտնվում է Սրեդնայա փողոցի թիվ 17/6 տանը, Օրանժերեյնայա փողոցի անկյունում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1822-1825 թվականներին ճարտարապետ Վասիլի Ստասովի նախագծով, որը միաժամանակ զբաղված էր հարևան Մեծ ջերմոցի կառուցմամբ: Հայտնի է, որ 1840 թվականին տան առաջին հարկում եղել է պանդոկ: 1858 թվականին տունը պատկանել է առևտրական Ալեքսանդր Իվանովիչ Մալիշևին, որտեղից էլ գալիս է տան անվանումը: Հետագայում տունը պատկանել է պալատական ​​վարչակազմին, այնտեղ բնակվել են պալատական ​​աշխատողներ: 1870-ական թվականներին շենքում կառուցվել է նոր ճակատային մուտք, սանդուղք, ինչպես նաև կցակառույց Օրանժերեյնայա փողոցում (ներկայիս հասցեն`Օրանժերեյնայա փողոց 4): 1896-1920 թթ. տան առաջին հարկի յոթ սենյակներից բաղկացած բնակարանում, որոնցից երկուսն օգտագործվել են գրասենյակի համար, ապրել է Պալատական կառավարման ճարտարապետ Սիլվիո Դանինին: Երկրորդ հարկի կեսը հատկացվել է պալատական Զնամենսկայա եկեղեցու քահանային: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տունը վերակառուցվել է, բնակարանների թիվն աճել է և դեռևս մնում է բնակելի[1][2]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն արժեքավոր է որպես ճարտարապետ Վասիլի Ստասովի կողմից փողոցի անկյունի քաղաքաշինական լուծում: Շենքը կառուցված է ուշ կլասիցիզմի ոճով: Այն ներդաշնակ է Մեծ ջերմոցի տեսքին: Օրանժերեյնայա փողոցի երկայնքով երկու շենքերն էլ ունեն նմանատիպ քարե պարիսպ: Տունը ունի Г-աձև տեսք, երկհարկանի է, ունի բարձր նկուղ: Առաջին հարկը վերջնամշակված է ռուստաքարով, իսկ պատուհանների որմնախորշերը հասնում են մինչև պատի խորք: Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են զարդաքիվերով[1][2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. - М.: Центрполиграф, 2009. - С. 304-305. - 638 с. - ISBN 978-5-9524-4249-8.
  • Тыжненко Т. Е. Василий Стасов. - Л.: Лениздат, 1990. - С. 49.
  • Козлов А.В. Сильвио Данини: материалы к творческой биографии. - СПб.: КОЛО, 2010. - 240 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Средняя 17 / Оранжерейная 6. Дом Малышева»։ Энциклопедия Царского Села։ Վերցված է 2018-07-01 
  2. 2,0 2,1 «Дом Малышева - Жилой дом дворцового управления»։ citywalls.ru։ Վերցված է 2018-07-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]