Մազերի խոզանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակաից մազի խոզանակի տեսակ
Լիդա Նյումանի սանրը

Մազերի խոզանակ (սանր), խոզանակի տեսակ կոշտ կամ նուրբ սանրող բաղադրիչով, նախատեսված մարդկանց կամ կենդանիների մազերի հարթեցնելու, սանրելու կամ հարդարելու համար։ Գոյություն ունեն նմանատիպ խոզանակների բազմազան տեսակներ, որոնք տարբերվում են ինչպես ձևով (կլոր, հարթ, ձվաձև)[1] և այն նյութով, որից պատրաստված են դրանց բռնակները, այնպես էլ նշանակությամբ (օրինակ՝ տարբեր տիպի մազերի համար)[2]։ Ներկայումս նման սանրերի բռնակները մեծ մասամբ պատրաստվում են պլաստիկից կամ փայտից, իսկ նախկինում դրանք կարող էին ստեղծվել նաև մետաղներից կամ փղոսկրից։ Բուն խոզանակը կարող է պատրաստված լինել ինչպես կենդանիների մազերից, օրինակ՝ խոզերի, ձիերի, այնպես էլ նեյլոնից, երբեմն նաև չժանգոտվող պողպատից[3]։

Համարվում է, որ ժամանակակից սանրի նախաձևը արտոնագրվել է 1854 թվականին ԱՄՆ-ում, գյուտարար Հյու Ռոկի կողմից[4], 1870 թվականին որոշակի ձևափոխված տարբերակը ստեղծեց Սամուել Ֆայրին[5]։ Մազերի խոզանակի ժամանակակից տեսակին ավելի մոտ տարբերակը արտոնագրվել է 1898 թվականին գյուտարար Լիդա Նյումանի կողմից[6]։ Այս խոզանակը, որը նկատելիորեն հեշտացնում էր մազերի հարդարումը, արժանացել է բազմաթիվ մրցանակների[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  Սանր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tipos de cepillos». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Terra — El cepillo correcto». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Hairbrush Basics Guide | Folica.com
  4. US Design Patent #D645
  5. U.S. Patent 106,680
  6. U.S. Patent 614,335
  7. African American Awareness for Young Children: A Curriculum. — ISBN 978-0-673-58645-2