Jump to content

Մագնիտ (խանութների ցանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնիտ
Изображение логотипа
Տեսակբաց բաժնետիրական ընկերություն
Անվանված է ի պատիվՄագնիտ
Հիմնադրված է1994 թվականի մարտի 5
ՀիմնադիրՍերգեյ Գալիցկի
ՎայրԿրասնոդար
ԵրկիրՌուսաստան
ՏնօրենՍերգեյ Գալիցկի
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Ընդհանուր ակտիվներ945 մլրդ ₽ (2020)[1]
Հասույթ2,55 տրլն ₽ (2023)
Աշխատողների թիվ297 746 մարդ
Մայր ընկերությունTander?
Դուստր ընկերություններMagnit Cosmetic?
Կայքmagnit.ru(ռուս.), magnit-info.ru(ռուս.), cosmetic.magnit.ru(ռուս.) և apteka.magnit.ru(ռուս.)
Մասնակից էACORT?[2]
ԲորսաMCX: MGNT
 Magnit Վիքիպահեստում

«Մագնիտ», ռուսական մանրածախ խանութների ցանց, որը հիմնադրվել է 1994 թվականի մարտի 5-ին։ 2015 թվականի հուլիսի դրությամբ «Մագնիտ» ընկերությունն ունի 9900 խանութ՝ «խանութ տան մոտ» ձևաչափով, իսկ մանրածախ խանութների ընդհանուր քանակը, այդ թվում հիպերմարկետները, «Ընտանեկան Մագնիտ» և «Մագնիտ Կոսմետիկ» ունիվերսամները, հասել են 12,9 հազարի[3]։ 2012 թվականի կեսերին «Մագնիտ»-ը մտել է աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրի հինգերորդ հորիզոնականը[4]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Կրասնոդար քաղաքում։

Ընկերությունը հիմնվել է 1994 թվականի մարտի 5-ին, երբ ներկայիս սեփականատեր Սերգեյ Գալիցկին հիմնեց կենցաղային քիմիայի առևտրի ընկերությունը[5]։ «Մագնիտ» ընկերության առաջին խանութը բացվել է Կրասնոդարում 1998 թվականին։ Մանրածախ խանութների ցանցն արագ զարգացել է, մինչև 2005 թվականը հասնելով 1500 խանութների։ 2006 թվականից սկսել է զարգանալ հիպերմարկետների ցանցը[5], իսկ 2007 թվականին Կրասնոդարում բացվել է առաջին հիպերմարկետը։

2008 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ «Մագնիտ» խանութների ցանցը ընդգրկվել է ճգնաժամի ընթացքում պետական աջակցության իրավունք ունեցող ընկերությունների ցանկում։

2010 թվականից սկսած ընկերությունը սկսեց զարգացնել «Մագնիտ Կոսմետիկ» խանութների ցանցը[6]։

2012 թվականին ընկերությունը ստեղծել է սեփական «Մագնիտ Էներգո» էներգախնայող ընկերությունը, որը, ինչպես նախատեսվում է, կծառայի ցանցի խանութներին[7]։

Բաժնետոմսերի հրապարակային վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանութ «Մագնիտ» Սանկտ Պետերբուրգում (Կուպչինո)

2006 թվականի ապրիլին «Մագնիտ» ընկերությունը անցկացրեց բաժնետոմսերի նախնական հրապարակային վաճառք Ռուսական առևտրային համակարգի և Մոսկվայի միջբանկային արժութային բորսաներում, որի ընթացքում բաժնետոմսերի 18,94%-ը վաճառել են 368,4 մլն դոլարով (ընդհանուր կապիտալիզացիան կազմել է $ 1,944 մլրդ)։ 2007 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ շուկայի կապիտալացումը կազմել է 3.54 մլրդ դոլար[8]։

2009 թվականի հոկտեմբերի 28-ին հայտերի գիրքը փակվեց եւ որոշվեց բաժնետոմսերի երկրորդային վաճառքի գինը և գլոբալ ավանդային մուտքերը։ Հանրային առաջարկի շրջանակներում ներդրողները արժեթղթեր գնել են շուկայական գնից ավելի բարձր գնով, վերջնական տեղաբաշխման գինը` 13 դոլար, գլոբալ ավանդային անդորրագրի համար (հինգ ստացականները համարժեք են մեկ բաժնետոմսի, ուստի բաժնետոմսի արժեքը կազմում է 65 դոլար)։ 2009 թվականի հոկտեմբերի 28-ին Լոնդոնի ֆոնդային բորսայում ընկերության մուտքերի առևտուրը փակվել է շուրջ 12,5 դոլարով։ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում ընկերության բաժնետոմսերի գինը կազմել է 55.4 դոլար[9]։

2009 թվականին Առաջնային հրապարակային առաջարկից հետո J. P. Morgan Chase Bank-ը իր բաժնեմասը բարձրացրեց մինչեւ 16,72%[10]։

2015 թվականին «Մագնիտ» մանրածախ առևտրային ցանցը ընդգրկվել է աշխարհի 100 նորարարական ընկերությունների վարկանիշում` Forbes-ի վարկածով (23-րդ տեղը)` առաջ անցնելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են Visa-ն, Starbucks-ը, Adobe-ը և Coca-Cola-ն[11]։

Սեփականատերեր և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցի հիմնական սեփականատերերը (2015 թվականի դեկտեմբերի դրությամբ)[12]։

  • Սերգեյ Գալիցկին` 39.32% (38.67% ուղղակի, 0.65%` Lavreno Ltd.- ի միջոցով),
  • Վլադիմիր Գորդեչուկ` 2.54% (ուղղակիորեն)
  • բաժնետոմսերից, ձեռք բերված բաժնետոմսերի և ղեկավարության կողմից վերահսկվող սեփական բաժնետոմսերը` 0.44%
  • Ազատ շրջանառության մեջ` 57.70%:

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 1-ի դրությամբ ընկերության ցանցն ընդգրկում է 12089 խանութ, այդ թվում` 9594 խանութ՝ «խանութ տան մոտ» ձևաչափով, 375 հիպերմարկետ (ներառյալ 156 հիպոտեկային «ընտանեկան Մագնիտ») և 2121 խանութ «Մագնիտ կոսմետիկա», որոնք գտնվում են Ռուսաստանի 2363 բնակավայրերում։

2016 թվականի մարտ ամսվա սկզբին ընկերությունն ունեցել է 26 բաշխիչ կենտրոն[13]։ «Մագնիտ»-ի տնօրինության տակ է MAN-ի, Mercedes-Benz-ի և Renault-ի 5,7 հազար բեռնատար մեքենա։ Ավտոտրանսպորտային ձեռնարկությունները հասանելի են ընկերության յուրաքանչյուր բաշխիչ կենտրոնում, որոնցից յուրաքանչյուրն ունի պաշտոնական վավերացված ծառայություն։

Գործունեության ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում ամենամեծ պարենային մանրածախ առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվարից մայիսը

Ընկերության եկամուտը Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների շրջանակներում 2010 թվականին կազմել է 236 մլրդ ռուբլի։ (2009 թվականին՝ 169.9 մլրդ ռուբլի, 2008 թվականին՝ 5.35 մլրդ դոլար), զուտ շահույթը` 10 մլրդ ռուբլի։ (8,7 միլիարդ ռուբլի և 187,92 միլիոն դոլար)[14][15][16]։

2014 թվականի հոկտեմբերի 28-ին ընկերության կապիտալիզացիան հասավ 1 տրիլիոն ռուբլիի՝ Մոսկվայի ֆոնդային բորսայում։

«Մագնիտ»-ի եկամուտները 2014 թվականին աճել են 31.6%-ով և կազմել 762.7 մլրդ ռուբլի[17]։ 2015 թվականին եկամուտը աճել է 24.5%-ով` մինչև 950.6 մլրդ ռուբլիի[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FY 2020 Audited Financial ResultsMagnit, 2021. — P. 73.
  2. Члены АКОРТACORT.
  3. «РБК». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Наталья Ищенко (2012 թ․ հուլիսի 25). «Магнит вошел в пятерку крупнейших ретейлеров мира по стоимости» (ռուսերեն). Рейтер. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 «Магнит: история компании». // magnit-info.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  6. Татьяна Романова, Ирина Скрынник. «Красота от «Магнита»». // Ведомости, 22.12.2010, № 242 (2760). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  7. Анна Левинская, Елена Шестернина. «Магнит» придумал, как сэкономить на электроэнергии сотни миллионов // www.rbcdaily.ru, 23 января 2013
  8. Мария Плис. Потянуло в Лондон // Ведомости, № 245 (2019), 26 декабря 2007
  9. Юлия Шмидт. «Притянул инвесторов» (ռուսերեն). Ведомости, № 205 (2475), 29 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  10. J. P. Morgan увеличил долю обыкновенных акций «Магнита» до 16,72 %(չաշխատող հղում) // РБК, 19 ноября 2009
  11. «Эксперт: Трудно сказать, сколько будет продолжаться «чудо» «Магнита»». Рамблер-Новости. 2015 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «ПАО Магнит. Консолидированная финансовая отчетность за год, закончившийся 31 декабря 2015 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  13. «Города присутствия — Розничная сеть «Магнит» ЗАО «Тандер»». // magnit-info.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Александра Крекнина. «Рекорд от Галицкого». // Ведомости, 28.03.2011, № 53 (2819). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  15. Юлия Шмидт, Василий Кудинов. Кредит с дисконтом // Ведомости, № 81 (2599), 06 мая 2010
  16. Вкратце // Ведомости, № 58 (2328), 02 апреля 2009
  17. «Структура Галицкого продаст пакет «Магнита» на российской бирже». Forbes. 2015.02.04.
  18. Выручка «Магнита» за 2015 год выросла почти на четверть

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]