Մագնիսական շղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնիսական շղթա

Մագնիսական շղթա, մագնետիկների (նյութերի մագնիսական հատկությունների դիտարկման դեպքում գործածվող տերմին) հաջորդականություն, որոնցով մագնիսական հոսք է անցնում։ Տարբերում են փակ մագնիսական շղթաներ, որոնցում մագնիսական հոսքը համարյա ամբողջությամբ անցնում է ֆեռոմագնիսական մարմիններով և բացակով (օրինակ` օդային) մագնիսական շղթաներ։ Եթե մագնիսական հոսքը գրգռվում է հաստատուն մագնիսով, շղթան կոչվում է բևեռացված, իսկ առանց հաստատուն մագնիսի մագնիսական շղթաներ` չեզոք։ Էլեկտրական շղթայի և մագնիսական շղթաների ձևական նմանությունը թույլ է տալիս երկուսի դեպքում էլ օգտվել մաթեմատիկական նույն ապարատից։ Մագնիսական շղթաների սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անփոփոխ հոսքի դեպքում նրանում ջոուլյան ջերմություն չի անջատվում։ Մագնիսական շղթաներ հասկացությունը լայնորեն կիրառվում է տրանսֆորմատորների, էլեկտրական մեքենաների, ռելեների, էլեկտրատեխնիկական հաշվարկների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png