Մագնիսական գործարկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտպանիչ ջերմային ռելեով մագնիսական գործարկիչ

Մագնիսական գործարկիչ, փոփոխական հոսանքի էլեկտրական անջատիչ, նախատեսված է գլխավորապես կարճ մար։ Բաղկացած է կոնտակտորից (ունի 3 ուժային կոնտակտ և I-5 բլոկ-կոնտակտներ), կոճակային պոստից և ջերմային ռելեից։ Մագնիսական գործարկիչի կոնտակտային համակարգը գործի է գցվում էլեկտրամագնիսական հաղորդակից։ Ռևերսիվ մագնիսական գործարկիչն ունի երկու կոնտակտ, որը միացված է մեխանիկական բլոկավորմամբ, որը բացառում է դրանց միաժամանակյա միացումը, ապահովում շարժիչի պտտման ուղղության փոփոխությունը՝ ռևերսը։ Մագնիսական գործարկիչները հաշվարկված են ժամում 150-3000 միացում հաճախականությամբ աշխատելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 115