Մագդալինա Մավրովսկայա
Մագդալինա Մավրովսկայա | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1914 |
Ծննդավայր | Մամինսկոե, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 24, 2012 (98 տարեկան) |
Մահվան վայր | Կազան, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կազանի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | գրաֆիկա, բնանկար, դիմապատկեր և նատյուրմորտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Մագդալինա Կոնստանտինովնա Մավրովսկայա (ռուս.՝ Магдалина Константиновна Мавровская, մարտի 8, 1914, Մամինսկոե, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 2012, Կազան, Ռուսաստան), ռուս գեղանկարչուհի, գծանկարիչ, Թաթարստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Թաթարական ԱՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ, Ռուսաստանի և Թաթարստանի հանրապետության նկարիչների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականին ավարտել է Արվեստի Թաթարական տեխնիկումը (այժմ` Կազանի գեղարվեստի ուսումնարան)։ 1942 թվականից ԹԱՍՍՀ տարածքային և համառուսաստանյան ցուցահանդեսների մշտական մասնակից է, որոնցից նշանավորներն են են «Խորհրդային Ռուսաստան»-ը և «Մեծ Վոլգա »-ն (II-Վոլգոգրադ, 1967, հուլիս-օգոստոս, III-Ուլյանովսկ, 1969, նոյեմբեր- դեկտեմբեր, V-Կազան, 1980, մարտ-մայիս)։ Կազանում տեղի ունեցան Մավրովսկայայի վեց անհատական ցուցահանդեսներ, 1981 թվականին Ա. Մ. Գորկու անվան թանգարանում, որտեղ նրա աշխատանքները ցուցադրվեցին մշտական ցուցանմուշների սրահներից մեկում։ 1968 թվականին ընդունվում է ԽՍՀՄ նկարիչների միություն, 1986 թվականին նրան շնորհվում է Թաթարական ԱՍՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Մավրովսկայան բեղմնավոր գործունեություն է ծավալել ԽՍՀՄ ՆՄ «Չելյուսկինսկի» ստեղծագործական տանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգալի ավանդ է ունեցել թաթարական գծանկարչության զարգացման գործում։ Նկարչուհու ստեղծագործական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում բնապատկերները, դիմանկարները, նատյուրմորտները, ժանրային կոմպոզիցիաները։ Ստեղծել է մի շարք ջրաներկ նկարներ, ուրվանկարներ, փորագրանկարներ (օֆորտ, վիմագրություն, մոնետիպ).
Մավրովսկայայի Գորկուն, Տուկային, Պուշկինին նվիրված վաղ շրջանի աշխատանքների հիմքում ընկած են պատմա-գրականագիտական մոտիվները։ Նրա աշխատանքների հիմնական մասը կապված է Կազանի մշակույթի պատմության հետ։ Մավրովսկայան ավելի քան 30 գրաֆիկական աշխատանքների հեղինակ է, որոնք լայն ճանաչում են ստացել։
- Բանաստեղծի հայրենիքում (Կիռլայ, Կիշլաուչ)
- Կազանը ոչ վաղ անցյալում («Հին Կազան»-1987)
- Լ. Ն. Տոլստոյի տեղը Կազանում և այլն
- Բնանկարների շարք «Աբրամցեվո» (1953, սև ջրաներկ նկար)
- «Թայմիր» վոլգո-տանկերի աշխատավորները
- Կոկուշկինո գյուղ, Վ. Ի. Ուլյանով Լենինի առաջին աքսորի վայրը (1967-1968)
- Բուլղարները (1968-1969)
- Գորկովյան վայրերը Կազանում (1976-1979)
- Կազանյան կրեմլի աշտարակները (1976-1978) և այլն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- С. М. Червонная. Художники Советской Татарии (Мастера изобразительного искусства СХ ТАССР). - Казань. 1984. - С. 196-199.
- М. Е. Ильина. Шесть десятилетий вдохновенного труда. - Казань, 1998, № 4. - с. 128.