Ճշգրիտ համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճշգրիտ համաձուլվածքներ, ֆիզիկական առանձնահատկություններ և քիմիական ճշգրիտ բաղադրություն ունեցող մետաղե համաձուլվածքներ, որոնց մեծ մասի հիմքը Fe, Ni, Co, Cu, Nb մետաղներն են։

Դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրիտ համաձուլվածքների դասին են պատկանում այն համաձուլվածքները (օրինակ, ինվար, էլինվար, մանգանին, կոնստանտան), որոնց ֆիզիկական պարամետրերը համարյա չեն։ Փոխվում ջերմաստիճանի, մագնիսական և էլեկտրական դաշտերի, մեխանիկական բեռնվածքի փոփոխության դեպքում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական կարևոր նշանակություն ունեն նաև այն համաձուլվածքները (օրինակ, պերմալոյ, ալյումել, մագնիսաստրիկցիոն նյութեր), որոնց ֆիզիկական պարամետրերը, ընդհակառակը, արտաքին պայմանների փոփոխության դեպքում էապես փոխվում են։ Ճշգրիտ համաձուլվածքներ են նաև գերհաղորդականությամբ օժտված համաձուլվածքները։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրիտ համաձուլվածքները կիրառվում են ճշգրիտ սարքեր, ժամացույցների դետալներ, երկարության չափի, կամերտոնների ստուգանմուշներ պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 101 CC-BY-SA-icon-80x15.png