Ճակատանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճակատանոց, ճակտնոց, կանացի զարդ, գլխի հարդարանքի մաս։ Գործածվում էր ավանդական տարազի համալիրներում՝ մինչև 20-րդ դարի սկիզբը (այժմ հանդիպում է միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի տարեց կանանց մոտ)։ Կրում էին ամուսնացած կանայք։ Լինում էր տարբեր ձևի։ Բարձր Հայքում ճակատանոցը թավշապատ էր, զարդարվում էր գունավոր թելերով, ասեղնակար (մանուշակի, նարգիզի և այլ ծաղիկների ու տերևների պատկերներ) ժանյակով հարուստ խավի կանանց մոտ՝ ոսկյա ծաղկաձև և տերևաձև թերթիկներով, մարգարիտներով։ Ավելի տարածված էր դրամաշարով ճակատանոց, որն աղջիկները նշանդրեքի օըը ստանում էին փեսայի ճակատանոց, արծաթ (Վասպուրական, 19-րդ դար, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան) մորից՝ իբրև նվեր։ Վասպուրականում ճակատանոցը (մախչա) պատրաստվում էր արծաթից զուգաթելի, դրվագման եղանակներով, բաղկացած էր նշաձև, լուսնաձև զարդերով, գունավոր ակներով, մարջանե կախիկներով յոթ տախտակներից։ Գողթն գավառում ճակատանոցը բարձրադիր էր, ասեղնագործվում էր ոսկեթելով (բուսական զարդանախշեր), եզրին ամրացվում էր երեքական փոքր տախտակներից կազմված կախիկների շարան, յուրաքանչյուրի ծայրին՝ կարմիր ակներով երեքական գնդաձև զարդեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 59